Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն է ստանում

Shtigen Group-ի և Telcell ընկերության համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջը ստանում է էներգետիկ անկախություն: Քոլեջում տեղադրվել են է 26․4 կՎտ հզորությամբ արևային կայան և 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչ, որոնք կբավարարեն քոլեջի էներգետիկ կարիքները։ Բացի հիմնական էներգետիկ համակարգերից, ծրագրի շրջանակում քոլեջին կտրվեն նաև ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր և կրթական այլ նյութեր՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում կրթությունը զարգացնելու համար։

Նոյեմբերյանի քոլեջում մեկ տասնյակից ավելի մասնագիտական բաժին կա, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի։ Արևային կայանների տեղադրմամաբ քոլեջը տարեկան մոտ 2 մլն դրամի գումար կխնայի։
«Արևածագ» նախագիծը իրականացվում է Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում, որի նպատակն է արևային տեխնոլոգիաների միջոցով երկրում էներգետիկ անկախություն հաստատել, առաջին հերթին՝ սահմանամերձ բնակավայրերում։