Որտե՞ղ և ու՞մ դիմել վայրի կենդանիների հետ կապված հարցերով

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ վայրի կենդիները՝ արջեր, գայլեր, աղվեսներ կամ այլ տեսակներ, հայտնվում են մարդկանց բնակավայրերի մոտ։

Այս իրավիճակներում կարևոր է պահպանել հանգստություն և գործել ճիշտ։

Առաջին հերթին չտարվել կենդանուն լուսանկարելու կամ տեսանկարահանելու գայթակղությամբ և ցուցաբերել հոգատարություն բնության նկատմամբ։

Եթե վայրի կենդանի եք տեսել`

  • Չմոտենաք կենդանուն և չփորձեք կերակրել կամ վախեցնել,
  • Անմիջապես տեղեկացրեք Շրջակա միջավայրի նախարարության «Թեժ գիծ»-ին՝ 374 11 818555, նախարարության աշխատակիցները ճիշտ ուղղորդում կիրականացնեն կամ կկազմակերպեն կենդանու անվտանգ տեղափոխման գործընթացը,
  • Կարող եք նաև տեղեկացնել Փրկարար ծառայությանը (911) եթե կենդանին վտանգ է ներկայացնում մարդկանց կամ ընտանի կենդանիների համար։