«Ուսանողի տունը» հայտարարում է ընդունելություն

«Ուսանողի տունը» շարունակում է 2026–2027 ուսումնական տարվա ընդունելությունը՝ հնարավորություն ընձեռելով մարզերից Երևան տեղափոխված ուսանողներին և դիմորդներին միանալու ծրագրին և դառնալու «Ուսանողի տան» անդամ։
Ծրագրին կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր բնակվում են Երևանից 60 և ավելի կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքներում և սովորում են Երևանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կամ երկրորդ կուրսում։
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան բնակվել հարմարավետ և տեխնիկապես հագեցած կացարանում, ինչպես նաև մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, փորձի փոխանակման հանդիպումների, սեմինարների, ճանաչողական այցելությունների և Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվող արշավների։
Դիմորդներից ակնկալվում է նախաձեռնողականություն, կազմակերպչական հմտություններ և պատրաստակամություն՝ սեփական ներդրումն ունենալու մարզերի զարգացման գործում։
Հայտերն ընդունվում են առցանց։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։