Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող)  զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով,  ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:

«Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:

Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով», – նշված է ՊՆ հաղորդագրություն մեջ: