Պատմության սրբագրում. Դիլիջանում կառուցվող սբ. Աստվածածին եկեղեցու հին քարը փոխանցվեց նորին

«Պատմության սրբագրում է տեղի ունենում․․․ շատ հուսալից ենք, որ նոր կյանքի սկիզբ կլինի՝ նաև հոգևոր իմաստով»։
Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածամոր ծննդյան օրը, 1935թ․-ին քանդված Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու փրկված քարը փոխանցվեց նոր կառուցվող եկեղեցուն։


Դիլիջանի 78 բնակիչներ ձեռքից ձեռք փոխանցեցին դիլիջանցիների ընտանիքներից մեկում պահպանված քարը՝ հանձնելով այն նոր եկեղեցու շինարարներին։