Պատրիկ Տէվէճյանի անվան ցուցատախտակի բացումը՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում
Ֆրանսահայ քաղաքական ու պետական գործիչ Պատրիկ Տէվէճյանի անունն է կրում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը» Այստեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական կրթական մոդելների տեղայնացմամբ։ Մայիսի 27-ին Ֆրանսիայի Օը-դը-Սեն և Ին-դը-Ֆրանս նահանգների պատվիրակությունները՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ միասին այցելել էին քոլեջ, որտեղ բացվեց Պատրիկ Տէվէճյանի անվան ցուցատախտակը։
Քոլեջում շարունակվում է ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի, զուգահեռաբար աշխատանքներ են տարվել ներդնելու նոր ագրոմասնագիտություններ։ Հայ-ֆրանսիական այս գործընկերության նպատակը գյուղատնտեսության ու կրթության զարգացումն է:
Հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, և հատկապես՝ Տավուշ-Օը-դը-Սեն համագործակցության հաստատման գործում Պատրիկ Տէվէճյանը անգնահատելի մեծ դեր է ունեցել, – նշում է Տավուշի մարզպետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր,ըստ որի՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: