Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար տրվում է պետական աջակցություն:
Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։