Փակ է Նավուր-Թթուջուր ավտոճանապարհը

Հունվարի 15-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


ԹԱՐՄԱՑՈւՄ
Ժամը 12։50-ի դրությամբ Թթուջուր-Նավուր ավտոճանապարը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: