Փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

Տավուշ Մեդիան տեղեկություն ստացավ, որ Իջևանի կարի արտադրամասում Հնդկաստանի քաղաքացիների բողոքի շրջանակում հարուցվել է քրեական վարույթ:

Անմիջապես կապվեցինք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ, որը նշեց, որ հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեր այն հարցին, թե ինչի հիման վրա է հարուցվել, պատասխանեց՝ Հնդկաստանի քաղաքացիներից մեկի հաղորդման հիմա վրա:
Քրեական օրենսգրքի հոդվածները վերաբերում են ֆիզիկական և հոգեկան ներգործության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներին:


Հիշեցնենք, որ Օգոստոսի 6-ի երեկոյան, Իջևանում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը: Օգոստոսի 9-ի դրությամբ Հնդկաստանի քաղաքացիները շարունակում էին գործադուլն ու պահանջում երեք ամսվա աշխատավարձը:

Դիտեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր հրապարակումները: