Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը
«Սեփական օրինակով». Հայկական Կարմիր խաչի տավուշեցի 40 կամավորներ օգոստոսի 30-ին Իջևանում շաբաթօրյակ և միաժամանակ շրջակա միջավայրի մաքրության վերաբերյալ իրազեկում են իրականացրել:
Միջոցառումն իրականցվել է Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող
«Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի բարելավելու Իջևան քաղաքի աղբահանության համակարգը։