Փրկարարները Ենոքավանում բեռնատարը դուրս են բերել գետից

Հուլիսի 30-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղ տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Խաչաղբյուր գետից քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․)։