Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Դեկտեմբերի 5-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Դիլիջան-Վանաձոր և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։