Բացումից մեկ տարի անց․ Թումո տուփը Բերդում
«Թումոն տվեց նոր գիտելիքներ, շատ հետաքրքիր նոր փորձ և ոլորտներ, որոնց մասին ես չգիտեի․․․» «Թումոյի շնորհիվ որոշել եմ իմ ապագան կառուցել ՏՏ ոլորտում»։
«Ստեղծագործության դասընթացի գնալիս զգացի, որ կարողանում եմ աշխատել տեքստի հետ․ որոշեցի դառնալ սցենարիստ կամ լրագրող»։
Սահմանապահ Բերդ քաղաքում արդեն մեկ տարի է, ինչ գործում է Թումո տուփը՝ քաղաքի ու հարակից գյուղերի մոտ 300 երեխաներին տալով ժամանակակից ու պահանջված ոլորտներում հմտանալու և մասնագիտանալու հնարավորություն:
Այստեղ պատանիները ուսումնասիրում են 14 ոլորտներ՝ դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում: «Թումո տուփը» Տավուշի մարզում առաջինն է, բայց վերջինը չի լինի: Դեռ այդպիսի կրթական 6 կենտրոն կստեղծվի ու կգործի մարզի տարբեր համայնքներում՝ հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր երեխաներին: