Ռեստարտ Իջևան-2021 ճամբարը միավորել է 74 տավուշեցի երիտասարդների
«Այստեղ իրար հանդիպել են երիտասարդներ, որոնք երկար տարիներ ապրում են նույն մարզում, կիսում են նույն արժեքները, նույն կենցաղը, բայց իրար չէին ճանաչում․․․»
Կազմակերպիչների խոսքով՝ ճամբարը կրում է և՛ ժամանցային և՛ կրթական բնույթ․ մեկ շաբաթվա ծրագրում ներառված են հետաքրքիր դասընթացներ, քննարկումներ և բազմաթիվ ժամանցային միջոցառումներ՝ ներառյալ սպորտային առաջնություններն ու արշավները։ Այսպիսով՝ հագեցած դասընթացներին ու բովանդակային քննարկումներին զուգահեռվում է նաև ուրախ և բազմազան հանգիստը։
Ծրագրի ավարտին ճամբարի ամենից ակտիվ 7 ուսանող մասնակիցները կստանան խրախուսական աջակցություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման տեսքով։