«Սարերում կյանք կա…». թատերական ներկայացման պրեմիերա Կողբի Մշակույթի կենտրոնում
Հոկտեմբերի 23-ին Կողբ գյուղի Մշակույթի կենտրոնի թատրոնում կայացավ Լիանա Անթառանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սարերում կյանք կա…» ներկայացման պրեմիերան։
Դահլիճը լեփ-լեցուն էր թատերասեր նոյեմբերյանցիներով, ովքեր երկար էին սպասել թատրոնի վերաբացմանը։
Ներկայացումը ծնողի ծանր ապրումներն են, որ որդիները հեռացել են հայրենիքից և սփռվել աշխարհով մեկ։
Պրեմիերային ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` պիեսի հեղինակը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
Ներկայացումը, բացի պրեմիերայից, ևս երկու օր ցուցադրվել է Կողբի Մշակույթի կենտրոնում ևս երկու օր, ապա նաև ներկայացվել է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում, Ոսկեպարի և Կոթիի Մշակույթի տներում։