Սեմինար Իջևանում՝ «Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում և արդի հիմնախնդիրները» թեմայով

Նորաստեղծ «Երազանքի երիտասարդություն» ՀԿ-ն հուլիսի 30-ին Իջևանում կազմակերպել էր սեմինար՝ «Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում և արդի հիմնախնդիրները» թեմայով։

Դասընթացի նպատակն էր մասնակից երիտասարդներին, ՀԿ-ներին ծանոթացնել տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքին և գործառույթներին, ուսումնասիրել և վերհանել այն հիմնախնդիրները, որոնց բախվում են ՏԻՄ-երը և առաջարկել հնարավոր լուծումներ։

«Դասընթացը հնարավորություն է տալիս մեզ ավելի ծանոթանալ ներկայիս համակարգերին, ավելի շատ գիտելիքներ ունենալ և դրանք հետագայում օգտագործել համայնքները շենացնելու, զարգացնելու համար»։ – Էդիտա Էլլարյան

Սեմինարը վարեց ԼՀԿ կառավարման խորհրդի, Երևանի ավագանու, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը։

«Մենք պետք է երիտասարդներին թևեր տանք, որպեսզի ունենանք ծաղկող հասարակություն»․ նորաստեղծ կազմակերպության կարգախոսներից մեկն է։

«Երազանքի երիտասարդություն» ՀԿ նպատակն է երիտասարդների համար ստեղծել հարթակ՝ ինքնաբացահայտման, կարողությունների, հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, շրջակա միջավայրի պահպանման ու բնական ռեսուրսների կառավարման համար։ Կազմակերպությունը նաև պատրաստ է աջակցել մարզաբնակ երիտասարդներին իրենց գաղափարները զարգացնելու և կյանքի կոչելու գործում։