Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին

Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում տեղի է ունեցավ շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։ Մրցաշարին ներկա էին նաև Սամվելի հարազատները։

Հիշեցնենք, որ Սամվել Մատինյանի անունով անվանակոչվել է նրա հայրենի Այգեհովիտ գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակը:

Հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ պատանի և դեռահաս շախմատիստներ Իջևանի համայնքի բնակավայրերից։ Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի, մեդալների և գավաթների՝ Իջևանի համայնքապետարանի կողմից։

Տավուշ ՀԸ-ն իր «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում առանձին հաղորդում է նվիրել կապիտան Սամվել Մատինյանին։