Շինարարական աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքում կիրառվելու է տուգանք
Իջևանի համայնքապետարանը հորդորում է շինարարական աղբը չթափել չսահմանված վայրերում։
«Այսուհետ դրանք մայթեզրերին, ճանապարհի բանուկ հատվածներում կամ կենցաղային աղբի համար նախատեսված վայրերում թափելու պարագայում կիրառվելու են օրենքով նախատեսված տուգանքներ»,- հայտնում են համայնքապետարանից։