«Շնորհավոր․ աղջիկ է» ֆիլմի տավուշյան ցուցադրությունը

«Շնորհավոր․ աղջիկ է» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի տավուշյան ցուցադրությունը տեղի ունեցավ հունվարի 23-ին Իջևանում։ Ֆիլմն անդրադառնում է որոշումների կայացմանը և ճակատագրական բարդ ընտրություններին՝ կենտրոնանալով Հայաստանում առկա ցավոտ սոցիալական խնդրի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման երևույթի վրա։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Ֆիլմը հուզական և խորքային շեշտադրումներով ներկայացնում է ընտանեկան ճնշումների, հասարակությունում արմատավորված կարծրատիպերի և դրանց հետևանքով կայացվող ցավալի որոշումների իրական պատկերը։ Խնդիրը հատկապես սուր է Հայաստանի մարզերում, որտեղ նման դեպքերն առավել տեսանելի և մտահոգիչ են։

Ցուցադրությանը հաջորդեց պանելային քննարկումը, որի ընթացքում արծարծվեցին թեմային վերաբերող մի շարք կարևոր հարցեր․ «Շնորհավոր․ աղջիկ է» ֆիլմը նպատակ ունի հանրային ուշադրություն հրավիրել սեռով պայմանավորված հղիության ընդհատման արատավոր երևույթի վրա՝ բացահայտելով դրա մարդկային, սոցիալական և բարոյական ծանր հետևանքները։ Ֆիլմի ուղերձն է՝ երեխայի սեռը չի կարող նրա կյանքի իրավունքը։