Սովորականից՝ յուրահատուկ․ Էդիտա Էլլարյանի բիզնեսը սահմանամերձ Սարիգյուղում
3 տարի առաջ դեռևս 15-ամյա Էդիտան մասնակցում էր բիզնես ծրագրեր կազմելու դասընթացի և այդ ժամանակ մտածեց՝ կարող է սեփական բիզնեսն ունենալ: Այժմ արդեն 18-ամյա սարիգյուղցի Էդիտա Էլլարյանն ունի սեփական բիզնեսը․ կտորի վրա նկարում է՝ կյանք տալով իր պատկերացումներին և, վաճառելով սեփական ձեռքի աշխատանքները, գումար է վաստակում:
Առաջին աշխատանքն իր հագուստի վրա է կատարել, ապա արդյունքից գոհ մնալով՝ սկսել է պատվերներ ընդունել: Աշխատելու ընթացքում էլ երգում է՝ դրական տրամադրություն փոխանցելով իր հաճախորդներին:
Էդիտան նպատակ ունի ընդլայնել իր բիզնեսը՝ ճանաչելի դարձնելով նաև իր գյուղը՝ սահմանամերձ Սարիգյուղը: Նա վստահ է, որ աշխատանք կարող ենք ստեղծել բոլորս՝ չլքելով մեր գյուղերը և ապրելով ու ստեղծելով հենց սահմանին։