ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն Իջևանում

Արցախյան 44-օրյա պատերազմում  նվիրյալ ու անձնուրաց բազմաթիվ զինվորներ ու զիվորականներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունը ռազմական տերագրության մեջ: Նրանց շարքում են Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը. հոկտեմբերի 19-ը հրամանատարների հիշատակի օրն է։

Հյուսիսարևելյան զորամասերից մեկում զինվորներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակին։

Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում պետական այրերը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու համայնքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ Քայլելով  տղաների անունների կողքով, հիշողություններ են ի մի գալիս, դրվագներ ու երախտիքի զգացում, որոնք ուղղված են հայրենիքի նվիրյալներին։

Արցախյան 44-օրա պատերազմում Իջևանի զորամասից 4 տասնյակ ազգի նվիրյալներ հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում։ Զոհվեցին նաև հրամանատարները՝ գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը։  Ազգայնի հերոս, գնդապետ Ղազարյանը մարտը վարեց ոչ թե հրամանատարական կետից, այլ առաջնագծում՝ զինվորի կողքին, կրակն իր վրա վերցրեց ու կյանքով պաշտպանեց Արցախի՝ իրեն վստահված հատվածը։ Իսկ փոխգնդապետ Արմեն Օհանյանի օրինակը շատերին է վճռականություն հաղորդել իրենց հերթին անավարտ չթողնելով նրա առաքելությունը՝ կանգնելու սահմանին, որտեղից էլ, ինչպես նշում էր Արմեն Օհանյանը, սկսվում է մեր բոլորի հայրենիքը:

Մեծ հայրենասեր, հոգատար, նվիրյալ ու անձնուրաց․ 5 տարի անց այսպես են հիշում կյանքը երկրին նվիրած զինվորականներին։ Նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:

Կարդացեք նաև՝

Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին

ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում

«Սևքարեցի Սաքոյի կողքին» Սահմանապահ Սևքարում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին նվիրված հուշակոթողը




Հարգանքի տուրք՝ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին

Հոկտեմբերի 4-ին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկակայացուցիչներ, ոստիկանության ծառայողներ, ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած տավուշեցի ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Բազմաթիվ հայորդնիներ հայրենիքի պաշտպանությանը ելան՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ հակառակորդի ուժերը լցվեն երկիր։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։ Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում… զոհվեցին ոստիկանության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները։ Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։
Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ Թաթուլ Օթարյան, Վահե Ղազարյան, Վազգեն Գրիգորյան, Արտուշ Զոհրաբյան, Լենտուշ Գյոզալյան, Սերյոժա Վիրաբյան, Սուրեն Խաչատրյան, Կարեն Բադոյան․ նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:

Կարդացեք նաև՝




5 տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին ոստիկանները

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Բազմաթիվ հայորդնիներ հայրենիքի պաշտպանությանը ելան՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ հակառակորդի ուժերը լցվեն երկիր։

Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։ Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։

Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում… զոհվեցին ոստիկանության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները։ Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ Թաթուլ Օթարյան, Վահե Ղազարյան, Վազգեն Գրիգորյան, Արտուշ Զոհրաբյան, Լենտուշ Գյոզալյան, Սերյոժա Վիրաբյան, Սուրեն Խաչատրյան, Կարեն Բադոյան․ նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:

 




Սեպտեմբերի 27. անցավ 5 տարի

Սեպտեմբերի 27-ի երեկոյան, Իջևանում տեղի ունեցավ քայլերթ-մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայրենակիցների՝ զինծառայողների, ոստիկանների և կամավորների:

Երթի մասնակիցները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղիից քայլերթով շարժվեցին դեպի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ աղոթքով և մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցվեց 44-օրյա պատերազմի նահատակների անմար հիշատակի համար:




Տղերքը․ Արայիկ Էդիլյան

«Տղերքը» հաղորդաշարն պատմում է 44-օրյա պատերազմում անմահացած տավուշեցի Արայիկ Էդիլյանի մասին։
Կյանքի հանդեպ նրա նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։

——
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Արարատի Էդիլյանը ծնվել է 1995 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Մանկությունից աչքի է ընկել իր բազմակողմանի ունակություններով։ Սովորել է Իջևանի թիվ 1 հիմնական, ապա՝ ավագ դպրոցում։ Երաժշտության նկատմամբ սերը նրան տարել է երաժշտական դպրոց, որտեղ նվագել է տարբեր երաժշտական գործիքներ։ Սակայն Արայիկը միայն արվեստասեր չէր, նա մեծ սիրով զբաղվել է նաև սպորտով՝ ըմբշամարտով, քիքբոքսինգով։

Կյանքի հանդեպ այս նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։

2020 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ պատերազմն արդեն ընթանում էր, Արայիկը առանց երկմտելու մեկնել է Արցախ՝ միացել Մատաղիսի պաշտպանությանը։ Պատերազմի դաշտում նա արագ յուրացրել է հրետանավորի հմտությունները, կռվել հավասար՝ ոչ միայն իր, այլև սպաների գործը կատարելով։ Ականատեսները հիշում են նրան որպես մարտիկ, որը ոչ միայն պայքարում էր, այլև երգում՝ պահելով զորքի մարտական ոգին։

Հոկտեմբերի 13-ին Արայիկ Էդիլյանը անմահացավ՝ հավերժ դառնալով մեր ժողովրդի հերոս զավակներից մեկը։ Շարքային Էդիլյանը հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայություն մեդալով:




Կյանքս՝ կյանքիդ գնով․ 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել Բերդ քաղաքում

44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել Բերդում

Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին քաղաքի «Հերոսների պուրակում» տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:

Բացման արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, այնուհետև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն։

« …Ես համոզված եմ, որ ազգը հայոց դեռ չի ասել իր վերջին խոսքը թշնամուն, և խոսքն այդ կլինի հաղթական: Ուժը, միասնականությունն են, որ հաղթանակ ու խաղաղություն են ծնում: Թանկագի՛ն հերոսածին ծնողներ, համայնքի և մեր բոլորի անունից խոնարհվում եմ ձեր առաջ: Խոնարհվում եմ հանուն ազգի ու հավատքի, հանուն հաղթանակի զոհված մեր հերոս զավակների շիրիմների առաջ: Նրանք կհիշվեն ու կփառաբանվեն հավետ»,-իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:

Հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ալեքսան Բաբայանը ներկայացրեց իր ստեղծագործության խորհուրդը՝ նշելով, որ այն կոչվում է «Անմահություն», խորհրդանշելով երկրի և երկնքի կապը։ Հուշարձանի մետաղյա վահանը ներկայացնում է զինվորին, իսկ նրա թևը՝ պահապան հրեշտակին։

Միջոցառումն ամփոփվել է զինծառայողների կատարմամբ ՀՀ ԶՈՒ օրհներգով և ծաղիկների խոնարհման արարողությամբ:

Հուշակոթողը կառուցվել է Բերդի համայնքապետարանի միջոցներով: Հուշակոթողին կից տեղադրված է հուշատախտակ, որի վրա զետեղված են Բերդ համայնքից զորակոչված և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված տղաների անունները:
Սկանավորելով QR կոդը՝ հնարավոր է ծանոթանալ հերոսների կենսագրություններին, լուսանկարներին և նրանց մասին հրապարակումներին: Տեղեկատվությանն անընդհատ թարմացվելու է:

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանից։ Միջոցառման մասին Տավուշյան ռեպորտաժը՝ հաջորդիվ։




Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։

Սովորել է Տավուշ գյուղի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։

Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։
Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի:

Լուսանկարը` Բերդի համայնքապետարանից:




Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի եղբայրը՝ Նվերը

Բորիս Սուրենի Եսայանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2019թ. ծառայության է անցել Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: 6 ամիս անց տեղափոխվել է Արցախ: Պատերազմի օրերին մարտնչել է Ջրականում, Իվանյանում: Վերջին մարտը մղել է Մարտունի 3-ում եւ զոհվել հոկտեմբերի 25-ին զինակիցների հետ միասին՝ մնալով հողաթմբի տակ:

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

 

 

 




Ֆուտբոլային հուշամրցաշար` ի հիշատակ Շիրակ Գասպարյանի և Աշոտ Վարդապետյանի

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված աչաջրեցի Շիրակ Գասպարյանն ու Աշոտ Վարդապետյանը պատանեկան տարիքում խաղում էին «Աչաջուր – 99» ֆուտբոլային թիմում: Ի հիշատակ տղաների, ֆուտբոլային թիմը մայիսի 7-ին նախաձեռնել էր հուշամրցաշար:

Նախաձեռնողները հավաստիացնում են` սա առաջին հուշամրցաշարն է, որը կկազմակերպվի ամեն տարի` ընդգրկելով նոր թիմերի:

Շիրակ Գասպարյանի մասին պատմող մեր հաղորդումը:

Աշոտ Վարդապետյանի մասին պատմող մեր հաղորդումը:




Իջևանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանի հիշատակին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 3-ին 35 տարեկան կդառնար: Ի հիշատակ Էդգարի՝ նրա ծննդյան օրը Իջևանում բացվեց հուշաղբյուր, որը կառուցվել է ընկերների նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Հուշաղբյուրի բացման և խաչքարի օծման արարողությունը իրականացրեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
Էդգար Սարգսյանը 2020 թվականին անցնելով սահմանից սահման՝ մասնակցել է Արցախի պաշտպանության մարտերին, զոհվել հոկտեմբերի 4-ին՝ Մատաղիսում: Կյանքով ու էներգիայով լի, համեստ ու ընկերասեր. այսպես են հիշում Էդգարին իր հարազատներն ու ընկերները: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար Էդգար Սարգսյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալը: