Պատրաստված լինելը՝ առաջնահերթություն․ Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում

Պատրաստված լինելը՝ առաջնահերթություն․ Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում

Իջևանի «Իրական դպրոցի» նախաձեռնությամբ, Հայոց բանակի կազմավորման օրն Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում՝ համախմբելով Իջևան համայնքի հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին։

Միջոցառումը խաղի միջոցով փորձություն էր՝ արագ որոշումներ ընդունելու, թիմային-միասնական աշխատանքի, միմյանց վստահելու կարողությունները ստուգելու համար։ Այստեղ գործադրված ջանքերից ու օպերատիվությունից զատ կարևոր էր մտածողությունը, փոխօգնությունն ու պատասխանատվությունը՝ այն արժեքները, որոնք ձևավորվում են դեռ դպրոցական նստարանից և ուղեկցում քաղաքացուն ողջ կյանքի ընթացքում։

Միջոցառման իրականացումն ու բովանդակությունը խորհրդանշական էին․ բանակի օրը նշվում էր ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Թիմային փորձությունների ընթացքում մասնակիցները ցույց տվեցին, որ պատրաստվածությունը սկսվում է փոքր քայլերից՝ կարգապահությունից, համախմբվածությունից և նպատակին հասնելու կամքից։

Օրվա ընթացքում կազմակերպվել էր նաև տեխնոլոգիական ցուցադրություն՝ նորարարական լուծումներով, որոնք լրացնում էին միջոցառման գաղափարական շեշտադրումները։ «Իրական դպրոցի» այս նախաձեռնությունը հիշեցում էր պարզ ճշմարտության մասին․ փորձությունները գալուց առաջ լուր չեն ուղարկում, ուրեմն հարկավոր է պատրաստ լինել միշտ։




Աչաջուր գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 7-ին, ժամը 14։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա կիսակառույց շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր:




Աչաջուր գյուղում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Օգոստոսի 30-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել` 18:23-ին: Այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան։




Հարկադիր քարաթափման աշխատանքներ Տավուշի մարզում

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Տավուշի մարզում

ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։

Անհրաժեշտությունից ելնելով, մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողների կողմից իրականացվել են հարկադիր քարաթափումներ:

 

Աշխատանքներին ներգրավվել նաև են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի աշխատակիցներն ու Իջևանի համայնքապետարանից երեք միավոր հատուկ տեխնիկա։




Իրազեկում․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանք

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 27-ին, ժամը 11։00-ից 14։00-ն Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի «Մակարավանք» վանական համալիր տանող ճանապարհը փակ է լինելու: Հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:




Աչաջրի տարածքում հրդեհ է բռնկվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ

Կոթիում այրվել է անասնագոմի տանիքը։

Մարտի 12-ին, ժամը 18:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է խոտածածկ տարածք․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է էկոպարեկային ծառայության 3 աշխատակից:

Կարդացեք նաև ՝

Հրդեհ

Զգուշացիր հրդեհից

Անվտանգությունը հրդեհի ժամանակ




Տավուշի մարզի դպրոցներից մեկում փոխտնօրենը ծեծել է աշակերտին. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ:

Նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, որը կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակում էլ. ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, ապա տարել է դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արմենակ Ա․-ն, ով դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է, հաղորդման և կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աչաջուր գյուղի սարերում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գետահովիտ գյուղի «Սառնաղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Հ․ Ն․-ին (ծնված 1966 թ․) և ուղեկցել անվտանգ տարածք:




Խրախուսելով առողջ ապրելակերպը․ անցկացվեց Աչաջուր-Ազատամուտ ֆուտբոլային հանդիպումը

Խրախուսելով առողջ ապրելակերպը․ անցկացվեց Աչաջուր-Ազատամուտ ֆուտբոլային հանդիպումը

Տավուշի մարզում ֆուտբոլի զարգացման ու առողջ ապրելակերպի տարածման նպատակով NextGen ծրագրի շրջանավարտ Լևոն Վարդապետյանն Աչաջուր գյուղում նախաձեռնել էր ֆուտբալային մրցաշար․ «Իջևանի գավաթ» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ Իջևանի համայնքապետարանի ու «Յելլ Էքստրիմ պարկի» հետ գործընկերությամբ։

Մրցաշարին մասանակցում էին Աչաջուր, Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ գյուղերի ու Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքների ֆուտբոլային թիմերը։ Մրցաշարի կազմակերպումը նաև լավ առիթ էր տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի երիտասարդների և տեղական բիզնեսի միջև համագործակցության ստեղծման և այն շարունակական դարձնելու համար։

Ֆուտբոլային մրցաշարերը ոչ միայն աջակցում են մարզական մշակույթի ձևավորմանը, այլև նպաստում են համայնքներում երիտասարդների ակտիվ մասնակցությանը և համագործակցության զարգացմանը։




Մակարավանք վանական համալիր | Աչաջուր

Մակարավանքը 13-րդ դարում կառուցաված վանական համալիր է, գտնվում է Իջևանի Աչաջուր գյուղում: Համարվում է հայկական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից մեկը:


Ծրագիրը ֆինանսավորվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող #EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում: