Աղավնավանքի անտառում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Աղավնավանք

Հունիսի 26-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին:

Փրկարարներն անտառից պատգարակով դուրս են բերել (մոտ 1 կմ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Աղավնավանքում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

shchak

Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Աղավնավանքում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Աղավնավանք | Տավուշ

Տավուշի գողտրիկ ձմեռը՝ ձյունաճերմակ Աղավնավանքից:




Կյանքը հիասքանչ է․ Աղավնավանք

Life is beautiful-ի երկրորդ հաղորդման ընթացքում բացահայտում եմ Տավուշ ի մարզի յուրահատուկ և ամենագողտրիկ անկյունները։ Այցելում եմ Աղավնավանք, որի մասին մատենագրություններ գրեթե չեն պահպանվել։ Այս գյուղի մոտակայքով հոսում է ջուր, որն անգամ առանց ֆիլտրելու կարելի է խմել։






Ընդունելության օր գյուղական բնակավայրերում

Դիլիջան համայնքի ղեկավարն այսօր և երեկ այցելել է գյուղական բնակավայրեր՝ բնակիչների բարձրաձայնած հարցերը լսելու և դրանց լուծումներ տալու համար:

Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը բազմաթիվ բնակիչներ ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր:

Համայնքի ղեկավարը, ծանոթանալով բնակիչների խնդիրներին, առաջարկել է համապատասխան լուծումներ: Օրինակ 2023 թվականին ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհներ: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից գերխնայող լապտերներով:

Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Ներսիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին` Աղավնավանքի դպրոցի գազամատակարարման խնդիրը լուծելու համար:

Հանդիպումները գյուղական բնակավայրերի բնակիչների հետ շարունակական են լինելու:




Տավուշոտ պոեզիա․ «Լինում են պահեր»․ Համո Սահյան

Մի քիչ Սահյան ու տավուշյան գեղեցկություն մեր եթերում։ Համո Սահյան․ «Լինում են պահեր»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Աղավնավանք գյուղն է։

ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ

Լինում են պահեր, որ քիչ է մնում
Մարդ իր կոչումն ու պարտքը մոռանա
Եվ գլուխն առնի թողնի հեռանա
Անիմանալի այս խորք ու ձևից,
Հանապազօրյա կրքերի ձեռից,
Հոգսերի բեռից հանապազօրյա…
Թողնի հեռանա այս առուփախից,
Այս անէության տիրական վախից,
Խառնակ խոհերից, խանդ ու խաղերից,
Հրամաններից, հրավերներից,
Անվերջ կրկնվող աղմուկ ու վեճից,
Ներշնչում կոչվող
Կեսգիշերային բայղուշ-բվեճից,
Հորդորանքներից, հանդիմանանքից
Եվ մինչև անգամ իր դավանանքից…
Թողնի հեռանա իր տուն ու տեղից,
Հույս ու հուշերի պղտոր հեղեղից,
Երազանքներից դրոշակակիր
Եվ այն ամենից, որ կամաց-կամաց
Իրար մերժելով,
Իրար մերվելով
Գալիս գումարվում և դառնում են կյանք,
Եվ դառնում են բախտ ու ճակատագիր:
Լինում են պահեր, որ քիչ է մնում
Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ…
Բայց քեզնից ինչպե՞ս և ո՞ւր հեռանամ,
Ամենազորեղ իմ անզորություն,—
Իմ անտանելի բնավորություն:




Տավուշոտ պոեզիա․ «Ամենից առաջ մարդ եմ աշխարհում»․ Համո Սահյան

Համո Սահյան․ «Ամենից առաջ մարդ եմ աշխարհում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում կադրեր են չքնաղ Աղավնավանքից։

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ՄԱՐԴ ԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…
Աշխարհում ընտրած իմ ճանապարհով,
Աշխարհում սիրած մի հատիկ բառով,
Իմ անկրկնելի փոքրիկ աշխարհում։

Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…
Իմ ինքնագլուխ երազանքներով,
Եվ զարմանալի իմ զարմանքներով,
Եվ իմ ծիծաղի համազարկերով

Իմ այս անբաժան գինու բաժակով,
Իմ ներշնչանքով և իմ ճաշակով,
Աշխարհի առաջ իմ բաց ճակատով
Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…