Աղստև գետի մաքրությունը կվերահսկվի տեսախցիկներով

Աղստև գետի մաքրությունը կվերահսկվի տեսախցիկներով:

Իջևան քաղաքի Երևանյան և Աբովյան փողոցները կապող կամրջին (շուկայի հարևանությամբ) տեղադրվել են տեսախցիկներ` Աղստև գետի աղտոտման դեպքերին հետևելու նպատակով։ Իջևանի համայնքապետարանի տեղեկացմամբ` տեսաձայնագրության միջոցով կարգազանց բոլոր տնտեսվարողների և քաղաքացիների վարչական պատասխանատվության արձանագրությունները կլինեն ավելի փաստարկված։

Վարչական տուգանքի չենթարկվելու համար, համայնքապետարանը հորդորում է պահպանել շրջակայքի մաքրությունը և աղբը չնետել չսահմանված վայրերում։

Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։




Աղբահանությունը և բնապահպանությունը Տավուշում․ այսօր և վաղը․ կլոր սեղան-քննարկում

ՏավուշTV-ի եթերում մեր առաջին կլոր-սեղան քննարկումն է․
Աղբահանությունը և բնապահպանությունը Տավուշում․ այսօր և վաղը
Սույն հեռուստահաղորդումն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Տեղեկատվական կարողությունների հզորացումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։
Մեր հյուրերի՝ ՀԿԽԸ Տավուշի մասնաճյուղի նախագահ Շամիր Օրդինյանի, «Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Երիցյանի, «Էկոպոլիսի» ՀԿ նախագահ Ալբերտ Հարոյանի և Իջևանի համայնքապետարանի Կոմունալ ծառայության և սանմաքրման բաժնի վարիչ Վահագն Թամրազյանի հետ կլոր սեղանի շուրջ փորձում ենք հասկանալ՝ որոնք են աղբահանության հիմնական խնդիրները, ինչ աշխատանքներ են արվում և որն է Տավուշում այս ոլորտի բարելավման մեր տեսիլքը։

Միացի՛ր քննարկմանը։ Մեկնաբանություններում գրի՛ր քո կարծիքն ու դիտարկումներն այս թեմայի շուրջ․ փորձենք միասին լուծումներ փնտրել։



Աղբահանությունը և բնապահպանությունը Տավուշում․ այսօր և վաղը

Սույն հեռուստահաղորդումն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Տեղեկատվական կարողությունների հզորացումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում
Մինչ մեր առաջին կլոր սեղան-քննարկումը․
ՏավուշTV-ն ներկայացնում է հաղորդում-անդրադարձ Տավուշի մարզում աղբահանության խնդիրներին․ ինչ ունենք այսօր, և ինչպիսին է վաղվա պատկերը։
«Աղբահանությունը և բնապահպանությունը Տավուշում․ այսօր և վաղը» խորագրով կլոր սեղան-քննարկումը մեր եթերում կլինի 📆 արդեն վաղը՝ հինգշաբթի, ժ․ 20։15-ին։
Մինչ այդ մենք ուսումնասիրել ենք խնդիրը, դրա շուրջ խոսել մարզի ակտիվ երիտասարդների և պատկան մարմինների հետ, և Ձեր դատին ենք ներկայացնում նրանց տեսակետները աղբահանության խնդրի և դրա լուծման վերաբերյալ։






Իջևան․ Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը

Նոր աղբամաններ, աղբահավաք մեքենա և թափոնների կառավարման համակարգի բարելավում։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Իջևանում աղբի կառավարման համակարգը զարգացնելու և բարելավելու ծրագիր է իրականացնում։ Ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու նպատակով քաղաքին աղբահավաք մեքենա և 240 աղբամաններ են տրամադրվել։



Իջևանի քաղաքապետարանը պետք է ապահովի աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։