Հրդեհ Հովք գյուղում (թարմացված)

Հունվարի 17-ին, ժամը 09:09-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 13:04-ին:




Իջևան-Ենոքավան ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է դեպի ձորը

Հունվարի 16-ին, ժամը 12։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Ա․ Ա., ծնված 1994 թ.) և ուղևորը (Կ․ Տ․, ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Պարզվել է, որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր սահել դեպի ձորը:

Տուժածներ Ա. Ա.-ն և Կ. Տ.-ն հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնհատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։




Հրդեհ Սարիգյուղ գյուղում

Հունվարի 6-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակած մոտ 60 հակ անասնակեր։




Գանձաքար գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 4-ին, ժամը 01։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի (մոտ 14 քմ) մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:48-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 3 տ) և անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ)։




Հրդեհ Դիլիջան քաղաքում

Հունվարի 4-ին, ժամը 15։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան քաղաքի Իվանովի փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել են մոտ 9 հա խոտածածկույթ, մոտ 1 հա անտառածածկ տարածք, այրվել՝ 10 և ջերմահարվել 30 եղևնի:




Հրդեհ «Ճապկուտ» կոչվող հանդամասում (Թարմացված)

Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարարական ծառայող։
________________________
Հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սության» 10 աշխատակից, 15 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:




Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հունվարի 2-ին, ժամը 22:11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզից դեպի Դիլիջան քաղաք տանող ճանապարհահատվածում արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում կողմնորոշվել տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Տավուշի և Լոռու մարզերի սահմանագծին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակա հանդամասում, հայտնաբերել են Գ․ Մ․-ին (ծնված 1992 թ․), ուղեկցել դեպի իր ավտոմեքենան և դուրս բերել այն արգելափակումից:




Այգեհովիտ գյուղում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել է «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Բ․ Չ․):




Տավուշ գյուղում այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:




Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Դեկտեմբերի 5-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Դիլիջան-Վանաձոր և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։