Ամառային հանգիստ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում

Հուլիսի 1-ից մինչև 20-ը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կվայելեն Տավուշի մարզի դպրոցների՝ 7-ից 13 տարեկան, թվով 80 աշակերտներ։

Այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մեկնարկեց դպրոցականների 2023 թվականի ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների առաջին փուլը: Իջևանի Սահմանադրության հրապարակից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ շարասյունը շարժվեց դեպի ճամբար:




2023թ. ամառային զորակոչը շարունակվում է

Այսօր՝ հունիսի 29-ին, զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Զորակոչիկներին ճանապարհել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, զինակոչիկների ծնողները, հարազատներ, ընկերներ:
——————-
Արժանապատիվ եւ խաղաղ ծառայություն ձեզ, տղե՛րք:

« of 2 »