ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը պարենային օգնություն է տրամադրել Տավուշի մարզի ընտանիքներին

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը 2022թ․-ի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում պարենային օգնություն է տրամադրել Տավուշի մարզի սոցիալապես անապահով շուրջ 75 ընտանիքի։

Բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանու ներքո, ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին բաժանվել է ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։