Անկախության օրը սահմանապահ Բերդավանում

Երեկոն՝ խարույկի շուրջ` անկախությունը կերտողներին հիշելով․
«Որոշեցինք ուղղակի տոն նշելու փոխարեն հասկանալ անկախության իմաստը, մտածել մեր բացթողումների մասին․․․»։
«Պետք է խոսենք մեր ներկայի և ապագայի մասին՝ հիշելով անկախության սկիզբը, ներկան և կմտածենք այն քայլերը, որոնք մենք որպես բերդավանցի՝ սահմանապահ գյուղի բնակիչ, պարտավոր ենք անել մեր գալիքն ավելի ամրապնդելու համար»։
Տավուշյան ռեպորտաժ-ը` Բերդավանից․



Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։