Վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորում Տավուշի մարզում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ,  իրականացնում են ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը:

Կեղծ ու սուտ լուրերին դիմակայելը պահանջում է վճռականություն և գիտելիք՝ ճշգրիտ ու վստահելի տեղեկատվական հոսքերի ապահովման համար։ Սա հատկապես կարևոր է Տավուշի մարզի համայնքներում, որտեղ ապատեղեկատվությունը կարող է ապակողմնորոշել բնակչությանը ու առաջացնել բացասական տրամադրություններ, վախ ու անկայունություն։

Նոյեմբերի 18-ին Նոյեմբերյանի համայնքում անցկացվեց հանրային հանդիպում՝ «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» խորագրով։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց մեդիագրագիտության կարևորությանը և դրա հիմնական սկզբունքներին։ Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը ներկաներին առաջարկեց քննարկելու մարզում առկա իրական դեպքերը։ Նա ներկայացրեց օրինակներ, որոնք արտահայտիչ կերպով ցույց են տալիս, թե որքան վնասակար կարող են լինել կեղծ լուրերը և ինչ մեխանիզմներով կարելի է կանխարգելել դրանց տարածումը։ Հանդիպման առանցքում էին նաև այն գործիքներն ու մեթոդները, որոնք կարող են օգնել բնակիչներին տարբերակել հավաստի տեղեկությունները կեղծ լուրերից։

Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին հարցուպատասխանին՝  ներկայացնելով Նոյեմբերյանում շրջանառվող ապատեղեկատվության օրինակները։ Դրանք հիմնականում վերաբերում են սահմանային-անվտանգային թեմաներին։  Քննարկվեցին նաև կեղծ լուրերի աղբյուրները, դրանց տարածման հնարավոր դրդապատճառները և դրանց հակազդելու հնարավոր միջոցները։

Սիրելի տավուշեցիներ,

Տավուշի մարզում մեդիագրագիտության մակարդակի գնահատման և բարելավման նպատակով իրականացնում ենք հանրային հարցում Ձեր կարծիքը և փորձառությունը չափազանց կարևոր են մեզ համար՝ համայնքներում տեղեկատվական անվտանգության ամրապնդման և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:

Իսկ հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Նպատակը նույնն է՝  բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունն ու զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվական վտանգներին։ Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 հեռախոսահամարով։


Այս հանդիպումն իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։

Կարդացեք նաև՝




Դիմակայելով կեղծ ու սուտ լուրերին՝ հանուն մաքուր ու վճիտ տեղեկատվական հոսքերի

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ,  իրականացնում են ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը:

Այն կնպաստի Տավուշի մարզում ճշգրիտ, հավաստի, վստահելի տեղեկության տարածմանը՝ նվազեցնելով սուտ ու կեղծ լուրերի բացասական հետևանքները, ապակողմնորոշումը, վախն ու խուճապը:

Նախագծի շրջանակում նոյեմբերի 9-ին Իջևան համայնքում տեղի ունեցավ հանդիպում՝ «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով: Ընդգծվեց մեդիագրագիտության կարևորությունը, ներկայացվեցին  հիմնական սկզբունքները։ Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը ներկաներին առաջարկեց քննարկել Տավուշի մարզում տարածված իրական դեպքերի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վնասներ են հասցնում կեղծ տեղեկությունները և ինչպես կարելի է դրանք կանխարգելել։ Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները օրինակներ բերեցին Իջևանում տարածվող կեղծ լուրերից և ասեկոսեներից։

Սիրելի տավուշեցիներ,

Տավուշի մարզում մեդիագրագիտության մակարդակի գնահատման և բարելավման նպատակով իրականացնում ենք հանրային հարցում․ Ձեր կարծիքը և փորձառությունը չափազանց կարևոր են մեզ համար՝ համայնքներում տեղեկատվական անվտանգության ամրապնդման և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:

Իսկ հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Նպատակը նույնն է՝  բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունն ու զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվական վտանգներին։ Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 հեռախոսահամարով։

Այս հանդիպումն իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։

Կարդացեք նաև՝




Ապատեղեկատվության դեմ պայքար Տավուշում. հանրային հանդիպում Դիլիջան համայնքում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ, միասին իրականացնում են ծրագիր, որի նպատակն է նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը: Այն կնպաստի Տավուշի մարզում ճշգրիտ, հավաստի, վստահելի տեղեկության տարածմանը՝ նվազեցնելով սուտ ու կեղծ լուրերի բացասական հետևանքները:

Նախագծի շրջանակում նոյեմբերի 8-ին Դիլիջան համայնքում տեղի ունեցավ հանրային հանդիպում «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով: Հանդիպումն անցկացրեց Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը, ով իր խոսքում շեշտեց մեդիագրագիտության կարևորությունը՝ ներկայացնելով դրա հիմնական սկզբունքները։ Բանախոսը պատմեց նաև Տավուշի մարզում տարածված իրական դեպքերի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վնասներ են հասցնում կեղծ տեղեկությունները և ինչպես կարելի է դրանք կանխարգելել։ Դիլիջան համայնքի փորձառությունն օգտագործելով՝ նա բացատրեց, թե ինչպես է մեդիագրագիտությունը պաշտպանում համայնքը՝ ապատեղեկատվության վտանգներից։

Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին Դիլիջան համայնքում տարածված կեղծ լուրերի մասին պատմություններով, ինչն ընդգծեց թեմայի արդիականությունը և կարևորությունը համայնքի համար։

Հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում և նպատակ ունեն բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունը և զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվության վտանգներին։

Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202


Այս հանդիպումը իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։