Առաջին օգնություն․ Փափուկ հյուսվածքների վնասվածքներ




Առաջին օգնություն․ Գլխի վնասվածքներ




Առաջին օգնություն․ Վթարներ




Առաջին օգնություն․ Յուրահատուկ վնասվածքներ




Առաջին օգնություն․ Օձի կծածներ

Բոլորս էլ սիրում ենք ամռանը հաճախ լինել բնության գրկում: Մեզանից բացի այս ժամանակը սիրում են նաև կենդանիները՝ հատկապես օձերը, կարիճները, բազմաթիվ միջատներ, որոնց հանդիպելը մեզ համար, թերևս, այնքան էլ հաճելի չէ: Պետք չէ նրանցից վախենալ, պարզապես զգույշ լինենք: Ինչպես հասկացաք, կխոսենք թունավոր և ոչ թունավոր օձերի կծածների, կարիճ ների և միջատների խայթոցների մասին: Մարդիկ սովորաբար սարսափում են այդ կենդանիների հենց միայն տեսքից ու խուճապի մատնված` հաճախ չեն կարողանում ճիշտ գործել: Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից: Սակայն իրականում դրանք այն քան էլ սարսափելի չեն, եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ:

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարեւսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան: Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում: Փոքր կամ միջին չափերի օձեր են, մարմնի երկարությունը սովորաբար 30-60 սմ է: Թունավոր օձ է, բայց նրա խայթելու հետևանքով մարդկանց մահացու դեպքեր հայտնի չեն: Դարևսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում: Իր արտաքին տեսքով և մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին: Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրու շրջան:
Միջին չափսերի՝ 60- 120 սմ երկարությամբ օձեր են: Շատ թունավոր և վտանգավոր են մարդուհամար:

Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն շատ թունավոր օձ է, որի կծելուց հաճախ են լինում մահացության դեպքեր: 134 Օձերի այս 4 տեսակները պատկանում են իժերի ընտանիքին, որոնց թույնն ազդում է սրտանոթային համակարգի վրա: Թունավոր օձերի վերին ծնոտի առջևի մասում տեղավորված են 2 խոշոր ժանիքատիպ ատամներ, որոնք կապված են թունավոր գեղձերի հետ: Հայաստանում ապրող թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին և ունեն այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չունեն ոչ թունավոր օձերը:
Դրանց գլխի վերին մասը ծածկված է մանր, անկանոն դասավորված թեփուկներով, որոնք իրենց չափերով նման են մարմնի վրա գտնվող թեփուկներին: Պոչն, ի տարբերություն ոչ թունավոր օձերի պոչի, կտրուկ ընդհատվում է: Աչքերի բիբը ճեղքաձև է, այն դեպքում, երբ ոչ թունավորներինը՝ կլոր է: Գլուխն ակնհայտորեն առանձնացած է պարանոցից: Սակայն ոչ մասնագետի համար դժվար է արտաքին հատկանիշներով անսխալ զանազանել թունավոր օձը ոչ թունավորից:
Այնինչ օձի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է հեշտությամբ կողմնորոշվել: Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարքավելի մանր հետքեր: Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են չորս շարքեր կայնական դասավորված կետիկներ:

Թունավորման վտանգավորությունը կախված է օձի չափսից, տարիքից, տեսակից: Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները:
Օձերն ավելի վտանգավոր են ամռանը: Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից: Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում: Լուրջ են նաև իրանին և ձեռքի հատվածում կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում:
Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին: Կծած տեղում մարդն ուժեղցավ և այրոց է զգում: Քիչ անց կծած տեղը կարմրում է և սկսում այտուցվել: Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում: Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ: Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ: Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում: Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից:

  • Ի՞նչ անել

Ոչ թունավոր օձի կծածի դեպքում

Վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով: Թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը: Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը: Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից: Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս: Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը:
Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը: Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր: Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան: Թունավոր օձի կծելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»: Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է: Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով` բացառելով տուժածի ցանկացած շարժում: Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն: Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և համապատասխան առաջին օգնություն ցուցաբերեք:

  • Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում: Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ: Կծած տեղի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը: Մի՛ օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել: Օձերի կծած ների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը: Տուժածին մի՛ տվեք ոգելից խմիչքներ. որոնք ևս արագացնում են արյան շրջանառությունը:

Կարիճների ու միջատների խայթոցներ

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ: Այս կարիճների և ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդուհամար: Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով: Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում: Կարիճների և միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն: Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը և վնասված մասը պահեք սառը ջրի տակ: Այնուհետև վերքը ծածկեք մաքուր գործվածքով: Ի՞նչ անել Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր: Պարզեք՝ տուժածն ունի՞, արդյոք, ալերգիա միջատների խայթոցներից: Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ: Դա որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է: Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից: Դա կատարվում է շատ արագ, և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն: Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ: Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետևանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ և արագացած: Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, և եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք:

Օձերի կծածներից, կարիճների և միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ: Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բացգույնի հագուստ, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները: Հագեք նաև երկարաճիտ և ամուր կոշիկներ: Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ: Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից: Օձի պատահելիս մի տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք և եղեք ուշադիր, որով հետև շուրջը կարող են լինել ուրիշ օձեր: Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար: