Գիտելիքը փրկություն է․ 4 տարերքներ | Արտակարգ ալիք



Արտակարգ Ալիքի առավել քան արդիական և օգտակար հաղորդումները՝ Տավուշ TV-ի եթերում են:
«Փակուղի» ֆիլմաշարի առաջին տեսաֆիլմը՝ «Թմրամոլի խոստովանությունը»․
Ֆիլմաշարում իրական ճակատագրեր են, կենդանի մարդիկ, խորտակված երազներ, ողբերգությունների հիման վրա թմրամոլությունից խուսափելու դասընթացներ: Թմրամոլությունը սոցիալական չարիք է՝ փակուղի:

911. օդում, ջրում և ցամաքում՝ կօգնենք: Հիշեք փրկության հեռախոսահամարը:






Եզակի արխիվային կադրեր, որոնցից շատերը չեք տեսել։ Երեսուն տարի առաջ այս օրերին. անկախության տարեգրություն:

Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է կամ՝ ոտ առած, ջուր դառած, փախչում: Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ իրեն կտցահարում են, խախտում հավասարակշռությունը: Նրա խռովքը դառնում է անկասելի:
2010 թվականին Հովք գյուղում սողանքն ակտիվացել ու փակել էր ավտոճանապարհը։
Առատ տեղումներն ակտիվացնում են սողանքային երևույթները, դրա վտանգավորությունը այսօր էլ է արդիական, ու պատահական չէ, որ օրերս ՆԳՆ Փրկարար ծառայությունը անցկացրեց գործնական պարապմունք՝ «Հովք գյուղում սողանքի ակտիվացումը» թեմայով։