Երկրի բարեկեցությունն ու անվտագությունը՝ առաջնահերթություն․ քվեարկությունն Արծվաբերդ գյուղում




Տավուշի բնությունը կրկին շնչում է գարնան թարմությամբ։ Այգիներում արդեն եռուզեռ է․ մարդիկ խնամքով մշակում են հողը, ծառերը ծաղկում են, իսկ գյուղական կյանքը վերագտնում է իր բնական ռիթմը։
Տեղացիների հետ զրույցներում ամենից հաճախ հնչում է պարզ, բայց խորն իմաստ ունեցող միտք․ «Եթե սիրով չես աշխատում, աշխատանքդ հավասար է զրոյի»։ Այդ խոսքերը լավագույնս արտացոլում են այստեղի մարդկանց վերաբերմունքը հողի, աշխատանքի ու կյանքի նկատմամբ։
Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութում բացահայտվում է այս ամենի իրական շունչը՝ մարդկային պատմություններով, ջերմ զրույցներով ու գարնան կենդանի գույներով։

«Նոր խումբ, նոր ժպիտներ». սահմանամերձ Արծվաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզում բացվեց նոր` 5-րդ խումբը։ Մանկապարտեզի նոր խմբի բացման միջոցառման առաջին հյուրերը խմբի երեխաներն են, ովքեր հյուրերին դիմավորեցին երաժշտությամբ ու գունագեղ զարդարանքով:
Միջոցառմանը մասնակցում էին ծնողներն ու գյուղի բնակիչները՝ մեկ անգամ ևս ընդգծելով մանկապարտեզի դերն երեխաների զարգացման ու կրթության գործում: Մանկապարտեզը նախ և առաջ կրթական կենտրոն է, նաև երեխաների համար երկրորդ տուն՝ ուր նրանք սովորում են, խաղում, ընկերանում։
Երեխաները հանդես եկան երգերով ու պարերով՝ ուրախացնելով ներկաներին, փոխանցելով հեքիաթային ու անկեղծ տրամադրություն:
Արծվաբերդի մի քանի տասնյակ փոքրիկներ գյուղի այս գունեղ անկյունում միասին սովորում են, բացահայտում կյանքի գունեղ կողմերը, ձևավորում նոր կարողություններ:
Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյան։

Հայոց բանակը 34 տարեկան է։ Օրվա առթիվ Տավուշի մարզի համայնքներում անցկացվել են տոնական միջոցառումներ։ Սահմանամերձ գյուղերում բանակի օրն առանձնակի կարևորություն ունի: Սահմանապահ տավուշցիները լավ գիտեն բանակի դերն ու արժեքը։ Այստեղ կյանքը նաև ծառայություն է Հայրենիքին։ Բանակի օրվա առթիվ Արծվաբերդի մշակույթի տանը հավաքվել էին գյուղի մեծերն ու փոքրերը, երիտասարդները՝ միասին ևս մեկ անգամ խաղաղություն ու անվտանգ ծառայություն մաղթելու զինծառայողներին։
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բեմում էին Արծվաբերդի պատանիներն ու երիտասարդները։
Արծվաբերդում գյուղական առօրյան սկսվում է դիրքեր մեկնող զինծառայողների աղմուկից։ Իսկ գյուղի բնակիչներն այստեղ, հենց սահմանին, կրթում են իրենց զավակներին, տուն են կառուցում, մշակում այգիները՝ վստահեցնելով, որ ամուր թիկունք են իրենց տղաների համար։
Սահմանին ապրող մարդիկ լավ գիտեն բանակի օրվա խորհուրդը․ նրանք ամեն օր թիկունքից հայացքով դեպի դիրքեր են նայում՝ հայցելով խաղաղ երկինք ու անվտանգություն։
Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

Նոր տարվա նախաշեմին՝ սահմանամերձ Արծվաբերդից․ մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքներն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում: Համայնքային ոստիկանները նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ «Մեհրաբ» կոչվող տարածքում կանգնեցրել են փայտանյութով բարձված «Զիլ-131» բեռնատարը:
Զննությամբ պարզվել է, որ մեքենայում կա հաճարենի ծառատեսակից պատրաստված 7,780 խմ վառելափայտ, մինչդեռ Արծվաբերդ գյուղի բնակիչ վարորդը ներկայացրել է թափուկ փայտանյութի օգտագործման վերաբերյալ փաստաթուղթ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սյուզաննա և Բաբկեն Վարդանյաններ, Արծվաբերդ, Բերդ

Միլենա Ծատուրյան, Անահիտ Մակարյան, Զինաիդա Հայրապետյան, Անի Ուզունյան, Գոռ Աղաբաբյան, Արծվաբերդ, Տավուշ