Վիդեո դաս Արտյոմ Դալյանի հետ․ Դաս 4 – Անցումներ և տեքստեր

Եթեր է դուրս եկել մեր «Վիդեո դաս» շարքի չորրորդ թողարկումը, իսկ դա նշանակում է, որ մեր մոնտաժի մասնագետ Արտյոմ Դալյանի հետ շարունակում ենք սովորել «լեզու գտնել» Adobe Premiere Pro-ի հետ։  

Այս դասի թեման տեսանյութերի միջև անցումների տեղադրումը և տեքստերի հետ աշխատանքն է։ Զինվե՛ք համակարգչով և միացե՛ք մեզ։






Վիդեո դաս Արտյոմ Դալյանի հետ․ Դաս 3 – Մեր առաջին մոնտաժը

Արդեն մի քանի րոպե անց դու կանես քո առաջին վիդեոմոնտաժը Adobe Premiere Pro ծրագրով։

Տավուշ TV-ի եթերում երրորդ վիդեո դասն է, և մեր մոնտաժի մասնագետ Արտյոմ Դալյանը «մարդկային լեզվով» բոլորին հասանելի է դարձնում վիդեոմոնտաժի գաղտնիքները։

Եթե դեռ չես միացել դասերին՝ ամենևին էլ ուշ չէ․ սկսե՛ք հենց հիմա և մեզ հետ կունենաք արդյունք արդեն մի քանի դաս հետո։






Վիդեո դաս Արտյոմ Դալյանի հետ․ Դաս 2 – Գործիքներ

Adobe Premiere Pro մոնտաժային ծրագիրը ամենևին էլ անհասկանալի «չինարեն» չէ։

«Վիդեո դաս» շարքում Տավուշ TV-ի մոնտաժի մասնագետ Արտյոմ Դալյանի հետ միասին սովորում ենք հասկանալ վիդեոմոնտաժի «լեզուն»՝ սկսելով ամենաբազային գիտելիքներից։

Սկսի՛ր սովորել հենց հիմա, և մի քանի ամիս անց կզարմացնես բոլորին գեղեցիկ տեսանյութերով ու մոնտաժային հնարքներով։ Գնացի՞նք․․․






Վիդեո դաս Արտյոմ Դալյանի հետ․ Դաս 1 – Ծանոթացում

Տավուշ TV-ում մենք հավատում ենք, որ գիտելիքն ու հմտությունները կիսվելու և սովորեցնելու համար են։ 

Հենց այս համոզմամբ սկսում ենք նոր շարք՝ վստահ լինելով, որ այն օգտակար կլինի շատ-շատերիդ։ Վիդեո դասերի միջոցով մեր մոնտաժի մասնագետ Արտյոմ Դալյանը կսովորեցնի մոնտաժի Ա-ն ու Բ-ն՝ հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաք ինքներդ մշակել ու խմբագրել ձեր ունեցած տեսանյութերը։

Դե ինչ, զինվենք դասընթացն ավարտելու վճռականությամբ և․․․գնացի՜նք։