Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Սան Ֆրանցիսկո, Ալկատրաս բանտ

«Եթե դու ողջ ես, ապա Սան Ֆրանցիսկոն թույլ չի դա քեզ ձանձրանալ, իսկ եթե դու մահացել ես, Սան Ֆրանցիսկոն քեզ կյանք կվերադարձնի»,- Վիլյամ Սարոյանն ամենից լավ է նկարագրում Կալիֆորնիայի այս քաղաքը։

«Աշխարհի ծայրերից» շարքում մեր ճանապարհորդությունը ԱՄՆ-ով շարունակվում է, և մենք կրկին միանում ենք Ասպրամ Սարատիկյանին՝ այս անգամ բացահայտելու ամերիկյան ամենաբազմազան ու բազմագույն քաղաքներից մեկը՝ Սան Ֆրանցիսկոն։

Սան Ֆրանցիսկոն հիպպիների քաղաքն է, որտեղ հարևանությամբ ապրում են աշխարհի ծայրերից ժամանած երազանք որոնողները՝ արվեստագետները, պոետներն ու, իհարկե, խոշոր բիզնեսմենները

Հաղորդման երկրորդ մասում միասին այցելելու ենք երբեմնի ամենադաժան հանցագործներով լի վայր՝ Ալկատրաս բանտ, որն այսօր ծառայում է որպես թանգարան։

Վերցրե՛ք ձեր սիրելի թեյը և եկե՛ք միասին վայելենք ամերիկյան ճամփորդության այս կտորը՝ Տավուշ TV-ի եթերում։ 






Աշխարհի ծայրերից` Տավուշին. Հորիզոն հեռուստաընկերություն

Տավուշ TV-ի եթերում շարունակվում է Ասպրամ Սարատիկյանի հետ մեր ամերիկյան ճամփորդությունը: Այս շարքի թողարկումներից մեկը տանում է բոլորիս Ամերիկայի Հորիզոն հեռուստաընկերություն:

Հաղորդման ընթացքում զրուցել ենք մեր հայրենակից Վրույր Թադևոսյանի և Նարինե Չիլինգարյանի հետ։

Շարունակե՛ք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք աշխարհի ծայրերից եկող ոչ մի թողարկում։ 






Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Լաս Վեգաս

Տավուշ TV-ի եթերում շարունակվում է Ասպրամ Սարատիկյանի հետ մեր ամերիկյան ճամփորդությունը: Մեր ամենահետաքրքիր թողարկումներից մեկը տանում է բոլորիս Լաս Վեգաս՝ բացահայտելու «գիշերը ապրող» քաղաքի գաղտնիքները։

Եթե ամբողջ աշխարհում մարդիկ արթնանում են առավոտյան, ապա Վեգասում կյանքն սկսում է գիշերը։ Լաս Վեգասը հսկայական խաղահրապարակ է, որտեղ ամեն բան արվում է, որպեսզի մարդկանց ներքաշեն խաղի մեջ։

Գիշերային Վեգասը նման է հեքիաթի․ բավական է լույսը բացվի, և այն միանգամից կանհետանա։ Ոմանք այս քաղաքում կարողանում են հասնել հրաշքին, բայց շատերն էլ անհետանում են լույսի բացվելուն զուգընթաց։






Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Յունիվերսալ Ստուդիոս

Մեր հայրենակից Ասպրամ Սարատիկյանն այսօր մեզ իր հետ տանելու է մի վայր, որտեղ նկարահանվում են մեր բոլորի սիրելի հոլիվուդյան ֆիլմերը՝ Յունիվերսալ Ստուդիոս (Universal Studios Hollywood):

«Աշխարհի ծայրերից» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում միասին կգնանք Հարրի Փոթթերի աշխարհ, կանցնենք Յուրյան դարաշրջանի հանրահայտ այգով, ինչպես նաև կլինենք Universal Studios-ի տարբեր թեմատիկ հատվածներում։ 

Գրե՛ք ձեր կարծիքը մեկնաբանություններում և չմոռանաք հետևել մեզ՝ հետագա ճամփորդություններին ևս Ասպրամին միանալու:






Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Հոլիվուդ

ԱՄՆ-ից ամենապահանջված թողարկումը՝ արդեն Տավուշ TV-ի եթերում։

Այս թողարկման ընթացքում Ասպրամ Սարատիկյանի հետ բացահայտում ենք ամերիկյան Հոլիվուդը՝ հեքիաթ, որի մասին բոլորն են երազում, բայց եզակիներն են կարողանում հասնել հաջողության։

Չենք մոռանում, որ մեր ամերիկյան ճամփորդությունը շարունակվում է։ Շարունակե՛ք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք աշխարհի ծայրերից եկող ոչ մի թողարկում։






Աշխարհի ծայրերից․ Մալիբու, Վենիս․ ԱՄՆ

Տավուշ TV-ի եթերում կրկին Ասպրամ Սարատիկյանն է՝ ամերիկյան ճամփորդության իր էջերով։

Այցելում ենք Մալիբուի հայտնի ծովափ և Մալիբուից ոչ հեռու գտնվող Վենիս արվարձան։

Մալիբուի լողափն աշխարհի ամենահայտնիներից մեկն է․ ափի ամբողջ երկայնքը ծածկված է մանր ու փափուկ ավազով, իսկ ափից բացվող տեսարանը հիշողության մեջ կմնա ընդմիշտ։

Մալիբուից ոչ հեռու գտնվում է հանրահայտ Վենիս բիչը․ լողափն իր անունը ստացել է շնորհիվ համանուն քաղաքի, որը շատ նման է Վենետիկին։ Քաղաքի ներսում մի քանի ջրանցք կա, որոնց շուրջ կառուցված են բնակելի տները։

Շարունակե՛ք հետևել մեզ, որպեսզի բան չթողնեք աշխարհի ծայրերից ձեզ հասնող ամերիկյան պատմությունները։




Աշխարհի ծայրերից․ Սոլվանգ, Սանտա Բարբարա, ԱՄՆ

Չէի՞ք կարոտել մեր «Աշխարհի ծայրերից» շարքին։ Մենք որ՝ շատ, և դրա համար էլ կրկին գնում ենք միանալու մեր հայրենակից Ասպրամ Սարատիկյանի բացահայտումներին։

Այս անգամ Ասպրամը մեզ իր հետ տանում է ԱՄՆ՝ Սոլվանգ և Սանտա Բարբարա քաղաքներ այցելելու։

Փոքրիկ տնակներով ու ջրաղացներով լեցուն Սոլվանգը՝ «Ամերիկայի դանիական մայրաքաղաքը» հիմնել են դանիացի ներգաղթյալները, ովքեր արել են ամեն բան, որ չմոռանան, թե ինչ տեսք ուներ իրենց երկիրը։

Սանտա Բարբարան հենց այն քաղաքն է, որտեղ ընթացել են համանուն հայտնի սերիալի նկարահանումները։ Սա այն քաղաքն է, որին շատերս ծանոթ ենք դեռ մանկուց․․․






Աշխարհի ծայրերից. Միլան




Աշխարհի ծայրերից․ Հռոմ

Աշխարհի Ծայրերից հաղորդաշարը շարունակում է իր պտույտը, և հատուկ Տավուշ ՀԸ-ի հեռուստադիտողների համար մենք հասել ենք աշխարհի ամենահին ու ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Հռոմ։

Տրևիի շատրվանի լեգենդները, Հռոմի ամենակարևոր հանդիպումների կենտրոնը՝ պատմական ֆորումը, պատմության ամենահայտնի ու ամենամեծ ամֆիթատրոնը՝ Կոլիզեյը և շատ ավելին՝ այս թողարկման մեջ։

Արի՜ միասին շրջենք հավերժական քաղաքով և զգանք Հռոմի շունչը։




Աշխարհի ծայրերից․ Ջենովա

Աշխարհի Ծայրերից հաղորդումը շարունակում է իր ընթացքը, և այս անգամ այն մեզ բերել է իտալական Ջենովա։

Ջենովան Իտալիայի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն է և այս երկրի գլխավոր նավահանգիստը։ Իտալիային բնորոշ էսթետիկան նավահանգստային այս քաղաքում ևս բացակա չէ․ այն առանձնանում է իր գույներով, թավ կանաչով, ճարտարապետությամբ և, իհարկե, ծովով։

Քրիստափոր Կոլումբոսի տունը, Պորտա Սոպրանան՝ Ջենովայի դարպասը, փողոցային արվեստը և Ջենովայի հայտնի նավահանգիստը՝ նոր թողարկման մեջ։