Աշխարհի ծայրերից․ Վերադարձ Ֆլորենցիա

Հիշո՞ւմ եք․ խոստացել էինք մեկ անգամ էլ այցելել Ֆլորենցիա․ խոստումն ի կատար ածելու ժամանակն է։

Մեր հայրենակից Ասպրամ Սարատիկյանի հետ հաղթահարում ենք բոլոր խոչընդոտները՝ Ֆլորենցիայի մայր տաճարը՝ Սանտա Մարիա դել Ֆիորեն տեսնելու, գմբեթից բացվող չքնաղ տեսարանով հիանալու համար, ապա նաև այցելում ենք Միքելանջելոյի «Դավիթ»-ին։

Ֆլորենցիան նման է գաղտնիքներով ու զարդերով լի փոքրիկ սնդուկի, որն անընդհատ փորձում ես բացահայտել, բայց որքան խորանում, այնքան ավելի ես մխրճվում անհատակ գեղեցկության ու դարերի շքեղության մեջ։ Ֆլորենցիան մի վայր է, որի գաղտնիքը ոչ ոք չգիտի, և հենց դա էլ ամեն անգամ նորից վերադարձնում է այս քաղաք․․․




Աշխարհի ծայրերից․ Թբիլիսիի Գինու թանգարան

Մեր եթերում է հերթական սպասված թողարկումն Աշխարհի Ծայրերից՝ Ասպրամ Սարատիկյանի հետ Այս անգամ հանդիպման վայրը Թբիլիսիի հետաքրքիր թանգարաններից մեկն է՝ վերջերս բացված Գինու թանգարանը։

Այս շենքում է գտնվում նաև Թբիլիսիի Պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են ազգագրական և հնագիտական կարևոր նմուշներ։
Գինու թանգարանի շենքը կառուցվել է Վրաստանի պատմության մեջ միակ մուսուլման՝ Ռոստոմ արքայի համար։ Սակայն արքան չի ցանկացել ապրել այստեղ, և այն դարեր շարունակ լքվելուց հետո պատված է եղել ջրով։ Բոլորովին վերջերս՝ մոտ 4-5 տարի առաջ այն չորացրել են և դրանից հետո միայն բացահայտել պալատի անհայտ անկյունները։



Աշխարհի ծայրերից․Սիղնախի

Ուղևորվե՞նք սիրո քաղաք։

Սիղնախին ողջ Կովկասում հայտնի է որպես սիրո քաղաք․ այստեղի նեղ ու քարքարոտ փողոցները սեր որոնող շատ սրտերի ջերմություն են զգացել։

Կախեթի մարզը, որտեղ գտնվում է Սիղնախին, հայտնի է նաև որպես գինեգործության կենտրոն։ Ապագայում հենց Սիղնախիում իր դռները կբացի Գինու թանգարանը։

Ձեզ հետ կրկին Ասպրամ Սարատիկյանն է՝ մեր հարևան Վրաստանից։




Աշխարհի ծայրերից․Պետերգոֆ, Էրմիտաժ, Գազպրոմ արենա

Աշխարհի ծայրերից շարքում շարունակում ենք պետերբուրգյան ճանապարհորդությունն Ասպրամի հետ։

Եղե՞լ եք Սանկտ Պետերբուրգում․ մեկնաբանություններում գրե՛ք ձեր կարծիքն այս քաղաքի ու մեր հերթական թողարկման մասին։




Աշխարհի ծայրերից․Սանկտ Պետերբուրգ

Աշխարհի ծայրերից հաջորդ թողարկումը մեզ այցելելու է Պետերբուրգից։
Սպասո՞ւմ եք։ Մենք՝ անհամբեր



Աշխարհի ծայրերից. Ֆլորենցիա

Ֆլորենցիա․ մեկ խոսքով ասած՝ քաղաք-թանգարան, որտեղ ձուլված են մարդկային ձեռքի կերտած արվեստի նմուշներն ու աստվածայինը։

Աշխարհի ծայրերից մեզ հասած այս թողարկման մեջ բացահայտում ենք Եվրոպային պատմական ու մշակութային ամենակարևոր կենտրոններից մեկը։

Միացե՛ք մեզ․ միասին քայլենք Ֆլորենցիայի փողոցներով և սիրով սպասենք մեր հայրենակից Ասպրամի նոր պատմություններին։




Աշխարհի ծայրերից․ Ամանոր, Թբիլիսի

Մեր հայրենակից` կոթեցի Ասպրամ Սարատիկյանը գիշերային Թբիլիսիից բոլորիս մի բուռ ամանորյա տրամադրություն է ուղարկել։

Այսուհետ աշխարհի տարբեր երկրներից Ասպրամի լավագույն ռեպորտաժները կլինեն Տավուշ TV-ի եթերում։
Դե ինչ, մի քիչ զբոսնե՞նք մեր հարևան երկրի մայրաքաղաքում․

Ի դեպ, մեր հաջորդ կանգառը լինելու է Ֆլորենցիան․




Աշխարհի ծայրերից․Հռոմ

Հռոմ պետք է վերադառնալ միշտ …