Azdarar.mdi.am կայքով անանուն խորհրդատվություն

Եթե խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, և Դուք չգիտեք ում դիմել, azdarar.mdi.am հարթակը ձեզ համար է։ Այն անվճար հիմունքներով ձեզ հնարավորություն է տալիս աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն հայտ ներկայացնել մասնագիտացված իրավաբանին, որը կպատասխանի՝ խորհուրդներ տալով հնարավոր գործողությունների վերաբերյալ։

Կայքում մասնագետի հետ անանուն քննարկումը կարող եք շարունակել այնքան ժամանակ, մինչև ձեր խնդիրը կկարգավորվի։

Մանրամասները՝ կից տեսանյութում․






Աշխատանքային իրավունքների վերաբերյալ երկօրյա դասընթացների շարք

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ-ն «Երիտասարդները՝ հանուն հավասար աշխատանքային իրավունքների» ծրագրի շրջանակներում մեկնարկում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ երկօրյա դասընթացների շարք Տավուշի մարզի խոշորացված Բերդ, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան համայնքների երիտասարդների համար։

Դիմել կարող են 14-30 տարեկան երիտասարդները, այդ թվում՝ նույն տարիքային սանդղակում գտնվող կանայք եւ հաշմանդամություն ունեցող անձնինք։ Դասընթացի ընթացքում կներկայացվի մրցունակ աշխատանքային ինքնակենսագրականներ (CV) գրելու, աշխատանքային հարցազրույցներին ներկայանալու կարիերայի նախագծման եւ պլանավորման, աշխատանքային իրավահարաբերությունների եւ այլ թեմաները։

Դասընթացների ժամանակացույցը՝

  • փետրվարի 15-16, Իջեւան
  • փետրվարի 21-22, Բերդ
  •  փետրվարի 28-մարտի 1, Դիլիջան
  •  մարտի 7-8, Նոյեմբերյան

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի վայրի վերաբերյալ: Դասընթացներին մասնակցության հետ կապված ծախսերը փոխհատուցվում են: Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 5: Գրանցվելու համար անցե՛ք հղումով՝ https://docs.google.com/forms/d/1LjAnzKT7rfpWJeeBSsX5Wo9ijg-cO5t225lpI6l3yfc/viewform?edit_requested=true