ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին

Ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։

Վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Մարտի 18-ին, ժամը 11։12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Peugeot» (վարորդ` Ռ․ Խ․, ծնված 2002 թ.) և «Lada Priora» (վարորդ` Կ․ Գ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ․ Հ․-ն (ծնված 1969 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևոր Լ․ Հ․-ին (ծնված 1994 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կ. Հ․-ն և Լ. Հ․-ն հոսպիտալացվել են, իսկ վարորդ Կ. Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Իջևանի ԲԿ:




Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում

Հարգելի քաղաքացիներ,
Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։
Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։
Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։
Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։



Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» ( վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ա․ Բ․-ն, (ծնված 1948 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի հիվանդանոց, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները:




Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ

Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Gaz-66» (վարորդ` Ն․ Մ․, ծնված 1968 թ.) մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 800 մետր գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պատգարակով (մոտ 1 կմ) ձորից դուրս բերել Ն․ Մ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:




Մեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել (Լուսանկարներ, տեսանյութեր)

Թարմացված. 21.00

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։33 ԱԻՆ Տավուշի մարզային ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին, իննչի հետևանքով բռնկվել է հրդեհ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարար վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրդեհի հետևանքով այրվել է Մազդա մակնիշի ավտոմեքենա։

Ամբողջապես մարվել է 20։10-ին։
Տուժածներ չկան։

Թաղամասի գազիֆիկացումը վերականգնված է։

___________________

Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում քիչ առաջ (04.10.22, 19:00) տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար. մարդատար ավտոմեքենան բախվել է թաղամասի գազատար խողովակին, ինչի հետևաքով բռնկվել է հրդեհ, որոշակի ժամանակով դադարեցվել է թաղամասի գազիֆիկացումը։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ԱԻՆ Տավուշի մարզային ՓԾ աշխատակիցները, տեղում են նաև շտապօգնության հերթապահ բժիշկները և ոստիկանները։

Մանրամասները պարզվում են։



1,425 views

1,239 views

1,128 views