Այգեձորում Մշակույթի տան նախաձեռնությամբ նշվել է Համբարձման տոնը

Այս տարվա մայիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Համբարձման տոնը: Այգեձորի Մշակույթի տան նախաձեռնությամբ, հավատարիմ մնալով ավանդույթներին նշել են Համբարձման տոնը` մասնակից դարձնելով գյուղի փոքրերին ու մեծահասակներին: 

Այգեձորում Համբարձման տոնախմբության մասին Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութում:






Սվետիկ տատը, բնության հետ ապրելը, ստեղծելն ու սպասելը․ Այգեձոր

Սվետիկ տատը միայնակ ապրում է Այգեձորում, սիրում է գարունը, հողի հետ աշխատանքը, ծաղկած ծառերը եւ անհամբեր սպասում է թոռներին: 

«Գյուղական կյանք» շարքում այգեձորցի տատիկի պատմությունն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանը։






Սահմանապահ Այգեձոր գյուղն արդեն նորակառույց եկեղեցի ունի

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ եւ ձեռամբ իրականցվեց Այգեձորի նորակառույց եկեղեցու գմբեթի խաչի օծման արարողությունը: Ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների երգեցողության ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո սրբալույս մյուռոնով օծվեց այն:

Եկեղեցու կառուցման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ծնունդով այգեձորցի Սամվել Ղարախանյանն ու իր ընտանիքը:

Միջոցառմանը ներկա էին հոգևոր այրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, եկեղեցու շինարարությանը մասնակցող շինարարներ,հավատավոր ժողովուրդ:

Նորակառույց եկեղեցին այսուհետ կլրացնի այգեձորցիների համայնքի հոգևոր կարիքները՝ գյուղի համար կարևոր կենտրոն դառնալով։






Վառարանն անցյալում է. Այգեձորի դպրոցում ջեռուցման համակարգ է կառուցվել

Վառելափայտն ու վարառանն անցյալում են։ Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցում տաք է ու հարմարավետ։

Պետբյուջեի ֆինանսավորմամբ շինարարությունը սկսել է դեկտեմբերին և ավարտվել մեկ ամսում, իսկ ծրագրի արժեքը կազմել է 14 մլն 280 հազար ՀՀ դրամ։ Այգեձորի հիմնական դպրոցի տնօրենը նշում է, որ նոր ուսումնական տարում սպասվում է առաջին դասարանցիների թվի աճ։




Այրվել է ավտոմեքենա

Հունվարի 18-ին, ժամը 00:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:12-ին: Այրվել է Այգեձոր գյուղի 5-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում կայանած «VAZ-2107» ավտոմեքենան:




Գյուղական կյանք․ Խաղողի բերքահավաքը Այգեձորում

Մարդը և բնությունը՝ իրար գործակից ու աջակից.  Խաղողի բերքահավաքը Այգեձորում

Բերդի տարածաշրջանից Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութը հրավիրում է բոլորիս երեք րոպեով գյուղ տեղափոխվելու։






Հեքիաթներ տավուշյան բարբառով․ Դատ կա, դատաստան չկա

Մեր եթերում տավուշյան համ են ավելացնում նաև Տավուշի բարբառով հեքիաթները՝ մեր հայրենակից Արթուր Մուսայելյանի ընթերցմամբ։






Հեքիաթներ տավուշյան բարբառով․ Ով անի պյարութին՝ կստանաս անմահութին

Մեր հայրենակից Արթուր Մուսայելյանը շարունակում է Տավուշի բարբառով խրատական հեքիաթների շարքը:

Վայելե՞նք այս երեկո․






Հեքիաթներ տավուշյան բարբառով․ Ճրի պիրած՝ ճրի տարած

Ջրի բերած՝ ջրի տարած

Տավուշյան բարբառով հեքիաթներ Արթուր Մուսայելյանի հետ։

Չվաստակած հարստության ճակատագրի մասին՝ համեմված տավուշյան համ ու հոտով։






Հեքիաթներ տավուշյան բարբառով․ Քյասիբի տղեն ու չալ ծյուկը

Տավուշյան բարբառով հաջորդ հեքիաթը մեր հայրենակից Արթուր Մուսայելյանի հետ։

Ջուրը գցած լավության և դրա՝ պարտադիր վերադառնալու հատկության մասին։
«Իրանք հասնըմ են իրանց մուրազին, տյուք էլ հասնեք ծեր մուրազին․․․»