Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Բերդ համայնքի բնակիչների համար

դրամաշնորհային մրցույթ Բերդ

«Ծիլի Ծով» տարածքային զարգացման ՀԿ հրավիրում է Բերդ համայնքի Բերդ, Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, Չորաթան, Այգեձոր, Չինարի, Մովսես բնակավայրի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին ներկայացնել փոքր դրամաշնորհային մրցույթի մասնակցության նախաձեռնության հայտ՝ մինչև օգոստոսի 4-ը, 2024թ․։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է մինչեւ 600,000 (վեց հարյուր հազար)
դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում
գրանցված կամ փաստացի գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց` քաղաքացիական հասարակության, գործարար եւ հանրային
ոլորտի ներկայացուցիչներին՝ սոցիալ-ձեռնարկատիրական, կրթական-մշակութային,
մարքեթինգային եւ այլ հարակից ոլորտներում համայնքային ծրագրեր իրագործելու
նպատակով։

Հայերեն լեզվով լրացված Հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. հասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ- Սաղմնային
ֆինանսավորում»: Հայտատուները կստանան հայտի ստացման մասին
համապատասխան ծանուցում։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար կարող եք դիմել Ծիլի Ծով հ/կ-ի գործադիր տնօրեն Անահիտ Բադալյանին ՝ հեռ,
+374 99051585:

Առավել մանրամասն՝ այստեղ




Այգեպարում կգործարկվի էլեկտրաշչակ․ իրազեկում

էլեկտրական շչակ

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ կրթության հիմնահարցեր

Կրթության ոլորտի հիմնահարցերը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։

ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Արևիկ Մելիքյանի, Այգեպարի դպրոցի ուսուցչուհի Տաթև Գրիգորյանի և Կոթիի դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիա Ազիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա անվտանգային խնդիրները, որոնք հետևանքներ են թողնում կրթության որակի ու հասանելիության վրա։

Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր դիտարկումներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։