Կովկասյան ազնվացեղ եղջերուներն ազատ արձակվեցին «Դիլիջան» ազգային պարկում

Բնություն բաց թողնվեց «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը:

2021 թվականից Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր:

Օրվա խորհրդի համատեքստում բնություն բաց թողնվեց «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ):

2013 թվականից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

2022թ․ հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածք, որպես փորձնական խումբ՝ ազատ արձակվեց թվով 3 եղջերու։

Ներկայումս կենտրոնում կա 44 եղջերու, որոնցից 10-ը այս միջոցառման շրջանակներում ազատ արձակվեցին բնություն:

Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։

Կարդացեք նաև՝

 




Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (թարմացված)

Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 18։49-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:




Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։