Աճարկուտում բացվեց անմահացած Դավիթ Շահնազարյանի կիսանդրին

Նոյեմբերի 7-ին իր հայրենի Աճարկուտ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի կիսանդրին: Բացման միջոցառման ընթացքում ներկայացվել է նրա կյանքն ու մարտական ուղին:


Պատերազմի ընթացքում Դավիթն իր արժանի կռիվնէ տվել թշնամու դեմ՝ մարտնչելով մինչև վերջ: Զոհվել է Շուշիի մատույցներում:



Հավերժ փառք և խոնարհում. խաչքարի բացում՝ խաշթառակցի հերոսների հիշատակին

«Այս տեղը մեզ համար սրբավայր է…»



Նոյեմբերի 6-ին Խաշթառակ համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված խաշթառակցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է զոհված խաշթառակցիների կյանքն ու մարտական ուղին:



Կյանքդ՝ կյանքիս համար․ խաչքարի բացում Գանձաքարում

Կյանքդ` կյանքիս համար, կյանքս` կյանքիդ գնով…
Նոյեմբերի 1-ին Գանձաքար համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գանձաքարցիներին նվիրված խաչքարի բացման արարողությունը։


Արարողության ավարտին ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Հավերժ փառք իրենց կյանքը Հայրենիքին նվիրած մեր տղաներին։



Հուշ-ցերեկույթ՝ նվիրված անմահացած զինծառայող Հայկ Պապյանի հիշատակին

Օրերս Բերդի մշակույթի տանը կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված հանուն Հայրենիքի անմահացած զինծառայող Հայկ Պապյանի հիշատակին։

 






Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ալիկ Հախվերդյանի հիշատակին

Արդեն ոչ մեր կողքին, բայց մշտապես մեզ հետ՝ իր ներկայությամբ ու տաղանդով 


Հոկտեմբերի 9-ին Դիլիջանի Հ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում տեղի է ունեցել ցուցահանդես և հուշ-ցերեկույթ՝ նվիրված դպրոցի շրջանավարտ, հաղարծինցի Ալիկ Հախվերդյանի հիշատակին։
Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին։



Սբ․ Զորավոր մատուռի խաչի օծում և հուշաքարերի բացում՝ տավուշյան սահմանապահ զորամասում

Արթուր Մուրադյան, Վահե Մելիքյան, Սևակ Սերոբյան, Մհեր Մանուչարյան․ զինվորական իրենց կյանքն այս զորամասում անցկացրած հայ քաջորդիները հերոսաբար կռվել ու ընկել են հանուն մայր հողի։



Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ հավերժ մեր սրտերում․․․



Բերդավանցիները՝ հանուն Հայրենիքի զոհված համագյուղացիների հիշատակի համար

Սահմանապահ Բերդավանում կյանքի է կոչվում Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքերը կնքած տղաների անունը կրող հուշ-պուրակի հիմնումը։


Շինարարական աշխատանքներում ներգրավված են տեղացի վարպետները, իսկ նրանց օգնում են տարբեր զբաղվածություն ունեցող բերդավանցիները՝ մեծից փոքր։



Հանուն Հայրենիքի համար զոհված Ազատամուտցիների․ խաչքարի օծում սահմանապահ համայնքում

«Նրանք չմահացան, նրանք բոլորը հերոսացան ու անմահացան»։ 

Սեպտեմբերի 11-ին սահմանապահ Ազատամուտում տեղի է ունեցել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացումը։


«Սա կարևորագույն քայլ է՝ նաև ցույց տալու, որ հայրենասիրությունը նախ և առաջ հայրենաճանաչություն է»։



Ի հիշատակ սարիգյուղցիների, ի պատիվ սարիգյուղցի նահատակ հերոս տղերքի

Հանուն կյանքի․ սեպտեմբերի 11-ին սահմանապահ Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացումը։
«Ի հիշատակ սարիգյուղցիների, ի պատիվ սարիգյուղցի նահատակ հերոս տղերքի, ովքեր պայքարել են այս հողի, այս գյուղի համար․․․»






«Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը

Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին. կայացավ «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը։


Տավուշեցի Սուրեն Մելիքբեկյանի և Շիրակ Գասպարյանի ստեղծագործությունները՝ Արցախյան պատերազմում անմահացած 11 հերոս տղաների հնչող ձայների շարքում: