Ամփոփվեց «Բարությունն ափիս մեջ» համադպրոցական նկարչական մրցույթը
Յուրաքանչյուր տարի փետրվարի 17-ին աշխարհում նշում են Բարության ինքնաբուխ դրսևորման օրը։ Օրվա շրջանակում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը Իջևան համայնքի դպրոցականների շրջանում հայտարարել էր «Բարությունն ափիս մեջ» համադպրոցական նկարչական մրցույթը։ «Բարությունն ափիս մեջ» համադպրոցական նկարչական մրցույթից բացի «Հույսի կամուրջը» նախաձեռնել էր նաև զրույց-քննարկումներ Իջևանի դպրոցներում։
Համադպրոցական մրցույթին մասնակցել են Իջևան համայնքի 17 հանրակրթական դպրոցները․ լավագույն ինքնուրույն աշխատանքներ ներկայացրած աշակերտները «Հույսի կամուրջի» կողմից ստացան խրախուսական նվերներ։