Մեժլում Մեժլումյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Մեժլում Մեժլումյանը (61 կգ) նվաճել է արծաթե մեդալ` դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
——
Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Մեժլում Մեժլումյանը Բերդ քաղաքից է։
🔸️Շնորհավորում ենք մեր հայրենակցին` մաղթելով նոր նվաճումներ։
🔸️Շնորհակալ ենք հպարտության ակնթարթներ պարգևելու համար։



Իջևանում տեղի է ունեցել «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպումը

«Քեյր Կովկաս»-ը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ տեղական ու ռեգիոնալ գործընկերների հետ համատեղ  Հարավային Կովկասում մեկնարկում է «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագիրը:

Ծրագրի իրականացման արդյունքում Հարավային Կովկասի երկրների 1650 կին ձեռներեցներ  կբարելավեն իրենց տնտեսական վիճակը և կունենան ավելի մեծ հասանելիություն ֆինանսական միջոցներին, տեխնոլոգիաներին, ձեռնարկատիրական գիտելիքների և ռեսուրսների ձեռքբերմանը: 

Ավելի քան 130 փոքր և միկրոձեռնարկատիրական բիզնեսի կին սեփականատերերի և միջին ձեռնարկատերերի համար կբարելավվի ձեռնարկատիրական առաջադեմ գիտելիքների, մենթորության և ներդրումների հասանելիությունը: 

Հայաստանում ծրագիրը կենտրոնանալու է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած և տեղահանված կանանց վրա Սյունիքի մարզում և խոցելի կանանց վրա Հայաստանի հյուսիսում  աղքատության առավել բարձր մակարդակ ունեցող մարզերում (Լոռի-Տավուշ-Շիրակ), որոնք մոտ են Վրաստանի սահմանին:




Քարաթափում Մովսես-Բերդ ավտոճանապարհին

Մարտի 7-ին, ժամը 21:56-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մովսես-Բերդ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին խճաքարերը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 խմ)․ երթևեկությունը դարձել է միակողմանի: Փրկարարները ճանապարհից հեռացրել են մոտ 15-20 քար:




Կանանց զորեղացման դասընթացների շարք Բերդ համայնքում

Կանանց միամսյակին ընդառաջ սկսում է կանանց ակադեմիայի մասնակիցների հերթագրումը՝ բիզնեսի կառավարման, զբոսաշրջության, գյուղատնտեսության հիբրիդ դասընթացներին, որոնց ավարտին մասնակիները հնարավորություն կունենան ստանալու դրամաշնորհներ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։

Կանանց ակադեմիան ուղղված է Բերդ համայնքի կանանց տնտեսապես հզորացմանը, անդամագրվելու համար գրեք Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի էջին կամ զանգահարեք՝ 0999051585։ Վերջնաժամկետը մինչև մարտի 20-ը։

*** Ծրագիրն իրականացվում է Ֆինլանդիայի տեղական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի կողմից։




Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Մարտի 1-ին, ժամը 18։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:




Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված շչակների գործարկում Բերդ համայնքում

Տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Բերդ համայնքի Այգեպար, Պառավաքար, Չորաթան, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես բնակավայրերում գործարկվելու են շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օրը Բերդ քաղաքի և նշված բնակավայրերի ուսումնական հաստատություններում կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ նշված բնակավայրերում տեղակայված հրշեջ-փրկարարական խմբերի մասնակցությամբ:



Բերդի թիվ 3 հիմնական դպրոցը մասնակցել է «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Բերդի թիվ 3 հիմնական դպրոցը իրենց փոքր տեսահոլովակով փորձել են ներկայացնել մեր բարբառի գեղեցկությունը․




ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Բերդում կայացել է մեծարման երեկո՝ նվիրված Ալբերտ Պապյանի 75-ամյակին

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան համայնքային մշակույթի տանը կայացավ վաստակաշատ մանկավարժ, մտավորական Ալբերտ Պապյանի մեծարման երեկոն։ Միջոցառումը նվիրված էր անվանի տավուշեցու ծննդյան 75-ամյակին։

«Մենք հպարտ ենք, որ ժամանակակիցն ենք մի մտավորականի, ում ամենակարևոր արժանիքներից մեկը ոգեշնչելն է»,- նշում է Բերդի համայնքապետը։

Հոբելյանի կապակցությամբ Ալբերտ Պապյանին իրենց բարեմաղթանքներն են հղել նաև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրենը, անվանի մանկավարժներ, մտավորականներ, մշակույթի և հասարակական գործիչներ։

Բերդի տարածաշրջանի բարբառի, ժողովրդական բանահյուսության, ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում նշանակալի ավանդի համար Ալբերտ Պապյանը Բերդ համայնքի ղեկավարի կողմից միջոցառման վերջում պարգևատրվեց պատվոգրով:




Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի արվեստագետների անուններով

Երևանի ավագանու փետրվարի 14-ին կայացած նիստում ավագանին ընդունեց որոշում, որի համաձայն՝ մայրաքաղաքը կունենա հայտնի արվեստագետների անուններով փողոցներ, որոնց թվում է նաև դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվան փողոցը։

Ժիրայր Անանյանը ծնվել է 1934 թվականին Շամշադինի շրջանում (այժմ Բերդ քաղաք)։ Անվանի դրամատուրգի անունն է կրում նաև Բերդի համայնքային մշակույթի տունը։