Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ

Մարտի 16-ին, ժամը 11:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում գտնվող «Թոփեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի, Չինարիի և Չորաթանի հենակետերիի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարարական ծառայող:




Արծվաբերդում փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը

Արծվաբերդում փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը

Մարտի 15-ին, ժամը 13։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում՝ «Ճգնավոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 19:01-ին: Փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը։


Խստորեն պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին:




Հրդեհ Պառավաքարում․ այրվել է խոտածածկույթ

Հրդեհ Պառավաքարում․ այրվել է խոտածածկույթ

Մարտի 15-ին, ժամը 11։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:58-ին, մարվել՝ 19:04-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը:




Կինն է ընտանիքի ու հասարակության ջերմությունը․ մարտի 8-ը նշվել է Բերդ համայնքում




«Բանաստեղծված մայրենի». Բերդ համայնքում նշել են Մայրենիի օրը

Փետրվարի 21-ը Հայաստանում նշվում է որպես Մայրենիի օր։ Այն մեր լեզվական ժառանգությունն արժևորելու և պաշտպանելու ևս մեկ առիթ է։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում անցկացվեց «Բանաստեղծված մայրենի» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառումը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Դիմակայուն Տավուշ. իրազեկման հանդիպում Բերդ համայնքում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունն ու Տավուշ Մեդիան ամփոփեցին աղետների ռիսկի կառավարմանը նվիրված հանրային բանախոսությունների շարքը։ Այն մեկնարկել էր 2024 թվականի աշնանն ու անցկացվել Տավուշի մարզի խոշորացված Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։ 2025 թվականի հունվարի 23-ին բանախոսությունն անցկացվեց նաև Բերդ համայնքում։

Բանախոսությունը վարեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։

«Հայի ամեն մի սերունդ իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմն է ունենում»,  – նշեց բանախոսն ու ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանի տարածքում արձանագրված, ապա Տավուշի մարզին պատուհասած ու սպառնացող արտակարգ իրավիճակները։ Այս բոլորը մեզ թելադրում ու պարտադրում են, որ դիմակայուն լինենք, որ իրազեկ ու պատրաստված լինենք:

Հանդիպմանը ներկա էին Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, քաղհասարակության ու ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնք բարձրաձայնեցին համայնքի տարածքում առկա ռիսկերն ու տարաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսին:

Բանախոսությունների նպատակն էր բարձրացնել Տավուշի մարզի բնակչության իրազեկվածությունը, պատրաստվածությունն ու դիմակայունությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Տավուշի մարզին պատուհասած և սպառնացող հնարավոր ռիսկերը, դրանք նվազեցնելու ուղիները, ինչպես նաև համայնքային դիմակայունության ապահովմանն ուղղված կարևոր քայլերը: Ով իրազեկված է, նա պաշտպանված է։

 

Առաջարկում ենք դիտել`

 




Իրազեկում. Բերդ և Նոյեմբերյան  քաղաքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հունվարի 24-ին՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան  քաղաքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ։




«Այսօր ձե՛ր հերթն է՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը». ձմեռային զորակոչը շարունակվում է

2025 թվականի ձմեռային զորակոչը շարունակվում է։ Հունվարի 19-ին Բերդ համայնքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել զորակոչիկների հերթական խումբը:
«Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձե՛ր հերթն է՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Վստահ եմ, որ այն իրականացնելու եք արժանապատվորեն, քանի որ ձեր երակներով հոսում է քաջ տավուշեցու արյունը: Խնդրում եմ ձեզ, եղեք զգոն, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ: Թող Աստծո օրնհությունն ու մեր աղոթքները պաշտպան լինեն ձեզ»,- նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:
Բերդի համայնքապետը, դիմելով զորակոչիկների ծնողներին, իր երախտագիտությունն է հայտնել հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանից։



Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

2025 թվականի ձմեռային զորակոչը Տավուշի մարզում մեկնարկեց հունվարի 8-ին։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը։

Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքացիները, որոնց բարեմաղթանքը մեկն է՝ արժանապատիվ ու խաղաղ ծառայություն հայրենիքի զինվորներին։

Ֆոտոշարքը` Բերդի համայնքապետարանից:




Տավուշի մարզում 2024 թվականին կատարված աշխատանքները

2024 թվականը Տավուշի մարզի համար նշանավորվեց փորձություններով և հաջողություններով։ Տարվա ընթացքում մարզում իրականացվեցին ծրագրեր՝ ուղղված համայնքների կենսապայմանների բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու կրթական համակարգի արդիականացմանը։

Գյուղատնտեսություն

2024 թվականին Տավուշի մարզում մթերված խաղողի ծավալը կազմեց 5953.6 տոննա՝  նախորդ տարվա 3481.1 տոննայի համեմատ: 1 կգ խաղողի գնային միջակայքը հասավ 140-250 դրամի: Բացի դրանից, մթերվեց 829 տոննա բանջարեղեն և պտուղ-հատապտուղ: Իջևան համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում, 87 տնտեսությունների այգիներում իրականացվել են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրեր

2024 թվականին հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր՝ 5.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 ծրագիր ավարտվել է ամբողջությամբ, 8-ը՝ մասամբ, իսկ մնացածը գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Տարվա կարևոր ձեռքբերումներից էր Տավուշի մարզի 4 սահմանամերձ գյուղերի գազիֆիկացումը, որն իրականացվեց «Վարդանյան» ընտանիքի աջակցությամբ:

Դպրոցաշինություն

Տավուշի մարզում կրթական ենթակառուցվածքների զարգացման գործընթացն ընթանում է լայն թափով։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց Կիրանցի 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցը, որի ընդհանուր արժեքը կազմել է 680 մլն ՀՀ դրամ։ Նորակառույց դպրոցն ամբողջությամբ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ապահովում է ժամանակակից կրթական միջավայր։

Ավարտվել է նաև Գանձաքարի դպրոցում շինարարական աշխատանքների հիմնական փուլը, որը նախատեսված է 480 աշակերտի համար։ Այս դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 1,822 մլրդ ՀՀ դրամ, և մոտ օրերս այն պատրաստ կլինի ընդունելու աշակերտներին։ Դովեղում մոդուլային դպրոցի շինարարությունը շարունակվում է. այս հաստատությունը նախատեսված է 100 աշակերտի համար։

Հինգ բնակավայրերում՝ Լուսաձորում, Պտղավանում, Բագրատաշենում, Այրումում և Արծվաբերդում, արդեն մեկնարկել են նոր կրթական հաստատությունների շինարարական աշխատանքները։ Բացի այդ, 9 դպրոց և կրթահամալիր գտնվում են նախագծման փուլում՝ Գոշում, Նավուրում, Կոթիում, Արծվաբերդում, Այգեձորում, Նոյեմբերյանում, Կողբում, Աղավնավանքում և Ոսկեվանում։ Այս նախագծերի իրականացման միջոցով նախատեսվում է լուծել կրթական ոլորտի համապարփակ խնդիրները։ Սևքարի դպրոցի և Նորաշենի կրթահամալիրի շինարարության համար պայմանագրերը կնքման փուլում են։

Բագրատաշենում կառուցվող 144 սաների համար նախատեսված մանկապարտեզը, որի արժեքը կազմում է 880 մլն ՀՀ դրամ, շահագործման կհանձնվի 2025 թվականի մարտին։

Բնակարանաշինության ծրագրեր սահմանամերձ բնակավայրերում

Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրերը նույնպես առաջնահերթություն են։ Տավուշի մարզում ներկայում կառուցվում է 1249 բնակելի տուն, ինչը կարևոր քայլ է սահմանամերձ գյուղերի կենսունակության ապահովման և համայնքների վերածննդի համար։

Ճանապարհաշինություն

Տավուշի մարզում 2024 թվականին ավարտվեցին 390 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվեցին հատկապես կարևոր նշանակության ճանապարհները, (ինչպիսիք են Մ-8 (Վանաձոր-Դիլիջան),  Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհները), վերանորոգվեցին համայնքային նշանակության ճանապարհներ։

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով Տավուշի մարզի համայնքային բյուջեներին հատկացվել է 5 մլրդ 267 մլն դրամ, որն ավել է 2023 թվականին հատկացված դոտացիայից 2 մլրդ 315 մլն դրամով, այդ թվում Իջևան խոշորացված համայնքում ավելացել է 706 մլն դրամով,  Դիլիջան խոշորացված համայնքում՝ 343 մլն դրամով, Բերդ խոշորացված համայնքում՝ 599 մլն դրամով, Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ 666 մլն դրամով:

2025 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին  նախատեսվել է հատկացնել 6 մլրդ  14 միլիոն դրամ։