«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ համերգը Բերդում

Օրերս Բերդի համայնքային մշակույթի տանը կայացավ «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ, հաշվետու համերգը: Համերգների շարքի մեկնարկը տրվել էր Բերդ համայնքի Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր և Տավուշ գյուղերից:

Հանդիսատեսը համույթի ելույթի ընթացքում ունկընդրեց և վայելեց հայկական, ազգային, Ժողովրդական և աշուղական երաժշտություններ ու երգեր:

«Ժողովրդական երգարվեստը և պարարվեստը տավուշյան արմատներում սերմանված են, և այն սերնդեսերունդ կրում ենք և պարտավոր ենք կրել»,- իր ելույթում նշում է «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի համահիմնադիր Արմեն Մելիքյանը:

«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթը ստեղծվել է «Բերդ մշակույթի կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից՝ Բերդի համայնքային մշակույթի տան և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Տավուշ ՀԸ-ի գործընկերությամբ: Համույթի նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական, ազգային, ժողովրդական երգարվեստը: Այն նպատակ ունի նաև ժողովրդական երգի միջոցով նպաստելու սերդունդների միջև համերաշխության մթնոլորտի ձևավորմանը․ հենց այդ նպատակով է, որ համույթի կազմում ներգրավված են Բերդ համայնքի և տարածաշրջանի բնակավայրերի տարբեր սերունդների ներկայացուցիչներ:






Գյուղական կյանք․ Երկիրը, երկիր պահողը

Կյանքի բոլոր փուլերում վիշտ տեսած 92-ամյա Ասքանազ պապիկը գտել է ապրելու և լավատեսության բանալին․ իր խոսքերով՝ դա աշխատանքն է, որ մշտապես երիտասարդ է պահում մարդուն։ Մարդ երբ աշխատում է և արարում, կարողանում է մի պահ կտրվել հոգին մաշող սուր ցավից․․

«Գյուղական կյանք» շարքում արծվաբերդցի պապիկի պատմությունն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանը։






Դեպի Տավուշ բերդ՝ Էսթեր Զաքարյանի և ընկերների հետ

Բերդի տարածաշրջանից մեր թղթակից Էսթեր Զաքարյանը Վերին Կարմիրաղբյուրի և Նորաշենի երիտասարդների հետ Տավուշ բերդում էր։ Չմիա՞նանք նրանց։

Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում՝ Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։






Անվճար բժշկական խորհրդատվություն Բերդի ԲԿ-ում․ սահմանապահ համայնքում էին «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի անդամ-բժիշկները

Անվճար խորհրդատվություն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին Բերդի բժշկական կենտրոնում էին «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի անդամ-բժիշկները: Մայրաքաղաք Երևանից և ԱՄՆ-ից ժամանած թերապևտը, օնկոլոգը և սրտաբանը այցելել էին` լսելու և համապատասխան ուղղորդումներ տալու տարածաշրջանի բնակչությանը:

Բժիշկների այցը Բերդ նաև ուսոցողական նպատակ ունի. այցը միտված է տեղի բժիշկների հետ փորձի փոխանակմանը:

Անվճար խորհրդատվություն ստանալու համար բուժհաստատությունում էին Բերդ խոշորացված համայնքի բնակավայրերի այն բնակիչները, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ և հաճախ ունենում են հիվանդության սրացումներ: Հերթագրված քաղաքացիներին ընդունեցին և համապատասխան նշանակումներ կատարեցին փորձառու բժիշկները:

Խորհրդատվությունները շարունակական են լինելու. «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի անդամ-բժիշկները այցելելու են նաև հանրապետության այլ բուժհաստատություններ:






Գյուղական կյանք․ «Թզի ծաղիկը»՝ առաջին բերքահավաք

Ամեն տարի Այգեձոր եւ Չինարի գյուղերից մեծ քանակությամբ թուզ է արտահանվում արտերկիր․ թուզ հավաքելն ու վաճառելը գյուղի բնակիչների հիմնական ապրուստի միջոցներից մեկն է։

Մինչև հիմնական բերքը՝ գյուղացիները հավաքում են «թզան ծաղիկը», իսկ արդեն մի քանի օրից թուզը կհասնի․․․

Թզի առաջին բերքահավաքի և բնություն-մարդ կենսական կապի մասին է պատմում Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութը։






Երիտասարդության միջազգային օրը՝ նորաշենցի երիտասարդների հետ

Նորաշենից մեր թղթակից Էսթեր Զաքարյանն այսօր գյուղից 15 պատանի-երիտասարդների հետ գնացել է արշավի դեպի «Կիլի պներ» («Գայլի բներ») բնական հուշարձան։

Ընթացքում երիտասարդներն ունեցել են նաև տեղեկատվական զրույց՝ տավուշեցի մշակութային գործիչներին ճանաչելու թեմայով։






Մակարդակով կոֆե Էսթեր Զաքարյանի հետ՝ Նորաշենի «Զովակ» գաստրոբակում

Մայրաքաղաք Երևանից՝ Տավուշի Նորաշեն գյուղ․ տեսնել ու ապրել իրական կյանքն ինչպես որ կա։ Էսթեր Զաքարյանն է, ով ամուսնու՝ Գարիկ Փայտյանի հետ թողել է Երևանն իր բոլոր հեռանկարներով, տեղափոխվել Նորաշեն գյուղ՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել ի նպաստ իրենց համայնքի զարգացման։

Այսպիսով՝ «Մակարդակով կոֆե»-ի նկարահանող անձնակազմն այս անգամ Նորաշենում էր։

Հանդիպած դժվարությունների, գյուղական կյանքի, սովորույթների ու ստացած տպավորությունների մասին պատմում է Էսթերը, կամ, ինչպես ինքն է ասում՝ «Փայտյանների հարսը»։






Գյուղական կյանք․ Այգեձոր՝ կանաչի ու կապույտի աշխարհ

Տավուշի ամենաչքնաղ անկյուններից Այգեձորն է մեր տեսանյութում։

Հեղինակ՝ Լաուրա Դուրյան (Բերդի տարածաշրջան)






«Շենլիկ»․ նոր հանգստյան տուն Չինչինում՝ հանուն հայրենի գյուղի շենացման

Զբոսաշրջային նոր հասցե՝ մաքուր օդն ու խաղաղությունը գնահատողների համար։ Հուլիսի 3-ին Չինչին գյուղում իր դռները բացեց նոր հանգստյան տուն՝ «Շենլիկ» հյուրատունը։

Հյուրատան հիմնադիրները երիտասարդ ամուսիններ Գայանեն ու Ոսկանն են։ Ասում են՝ իրենց երազանքն էր հայրենի գյուղի շենացման գործում ներդրում ունենալը։

Հյուրատունը կառուցել են սեփական ուժերով և միջոցներով, տեխնիկապես աջակցել է Անկոր Արմենիա ընկերությունը։

Չինչին գյուղը հարուստ է տեսարժան և պատմամշակութային վայրերով։
Գյուղը իր յուրահատուկ բնությամբ, հյուրընկալությամբ՝ զբոսաշրջության նոր վայր կարող է լինել. հենց այս հույսով Ոսկանն ու Գայանեն կյանքի կոչեցին հյուրատան գաղափարը։

«Ամենահեշտը թողնել-փախչելն է, բայց ավելի լավ է մնալ, արարել ու օրինակ լինել ուրիշներին», – նշում է Գայանեն։

Այսօր արդեն բացման միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին հյուրատանը, ծանոթացան պայմաններին, ներկա եղան մշակութային ծրագրին ու թատերական ներկայացմանը։ Չինչինի չքնաղ բնության գրկում «Շենլիկ»-ը արդեն սպասում է իր առաջին հյուրերին։






Մեր բարբառն ու բարքերը․ Կեծացած թողարկում

Տավուշ TV-ի փռից հատուկ ձեզ համար կարմրած, տաք-տաք, կեծացած նոր թողարկում ենք բերել:

Այս թողարկման մեջ Հրանտի հետ գնալու ենք Նորաշեն՝ «Զովակ» գաստրոբակում մի հրաշալի մարդու հետ զրուցելու։ Ինչպես միշտ՝ նաև շարունակելու ենք բացահայտել իջևանյան լեգենդար արտահայտություններն ու սովորությունները։

Իջևանյան հիվանդատեսի նրբությունները, պատմություններ տան տատի մասին, ևս մեկ իջևանյան սնահավատություն, րեխու հըմար գրված «լյավ պյան»-ի և այլ թեմաների մասին՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի՝ «աղն ու լանին տեղը» հերթական թողարկման մեջ։