Ամերիաբանկի հատուկ առաջարկը մարզերում գործող բիզնեսների ու աշխատակիցների համար

Ամերիաբանկը շարունակում է ներկայանալ նոր նախագծերով․ մարզերում գործող բիզնեսի ներկայացուցիչների և աշխատակիցների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ, որի շրջականում մարզերում գործող ընկերությունները կարող են աշխատակիցների աշխատավարձային քարտերը տեղափոխել Ամերիաբանկ և ստանալ մի շարք առավելություններ և հատուկ առաջարկներ բանկի կողմից:

Մինչև դեկտեմբերի 31-ը առաջարկի շրջանակում բացված քարտով վճարումներ կատարելիս հաճախորդը ստանալու է 1% հետվճար` մինչև 3,000 դրամի չափով յուրաքանչյուր վճարման դեպքում: Եթե կառույցը գործում է այնպիսի բնակավայրում, որտեղ  չկա Ամերիաբանկի բանկոմատ, ապա գումարի կանխիկացումը՝ այլ բանկերի բանկոմատներից կլինի անվճար։

Առաջարկը նախատեսված է նաև մարզերում աշխատող անհատների համար, ովքեր կսկսեն աշխատավարձ ստանալ Ամերիաբանկի միջոցով, արշավի շրջանակում կստանան անվճար Visa Classic տեսակի քարտ, դրամային և արտարժույթային անվճար հաշիվ բացելու հնավորություն և անվճար MyAmeria հավելվածի ակտիվացում:

Ամերիաբանկի անակնկալները այսքանով  չեն սահմանափակվում․ բանկի Visa քարտով վճարումներ կատարելու դեպքում հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ։

Ամերիաբանկի շահավետ առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի մոտակա մասնաճյուղ և կնքել աշխատավարձային նախագծի պայմանագիր մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Տավուշում Ամերիաբանկի մասնաճյուղը Դիլիջան քաղաքում է։






«Տանիք»․ արծվաբերդցի Դուրյանների ընտանեկան հյուրատունն իր տանիքի տակ անմոռանալի հանգիստ է խոստանում

Նոր զբոսաշրջային հասցե՝ Տավուշում․ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում գտնվող «Տանիք» հյուրատունը սպասում է իր հյուրերին։ Արծվաբերդում բնակվող Դուրյանների ընտանիքը գյուղական բնակելի տան տանիքում հյուրատուն է ստեղծել՝ որտեղ կարելի է վայելել Տավուշի ինքնատիպ բնությունն ու գյուղական կյանքը։ Հունիսի 3-ին հյուրատան պաշտոնական բացման օրն էր, որի առթիվ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց տնօրհներքի արարողությունը։

Արարողությանը հաջորդեց ազգային, մշակութային երգ ու պարը՝ «Շուշիկի» բենդի և «Բեկոր» ազգագրական պարի խմբի կատարմամբ։ Այսնուհետև հյուրերը շրջեցին հյուրատան տարածքում․ բացման միջոցառումը «Մեր սրտի գյուղը» խորագիրն էր կրում, որի շրջանակում հյուրերը մասնակից եղան նաև ավանդական ու հենց տավուշյան խոհանոցին հատուկ ուտեստների պատրաստմանը։ Փռան հաց, Շամշադինյան սալի, դիլիմ, խնոցու հարում ու ոչ միայն․ Տանիքի հյուրերի գյուղական ժամանցը ապահովված է։

Ամենահետաքրքիր բացահայտումների ու ամենավառ տպավորությունների վայրը հենց գյուղն է, և հյուրատան նպատակը մարդկանց գյուղական կյանքին ու կենցաղին սիրահար դարձնելն է։

Հյուրատունը ներառում է 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ և խոհանոց։ Տանիքի հյուրերին բացի գիշերակացը առաջարկվում է նաև քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերը կծանոթանան գյուղական ավանդական ուտելիքներին, կմասնակցեն գյուղական մթերքների պատրաստմանը:

«Տանիք» հյուրատան ստեղծմանը աջակցել է Բերդի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը։ Հյուրատունը ապահովված է բոլոր հարմարություններով, որեպսզի հյուրերը վերադառնան լավագույն տպավորություններով։ 

Սիրո համադրությամբ, յուրահատուկ բնությամբ ու հյուրընկալությամբ Արծվաբերդը զբոսաշրջության նոր վայր կդառնա։ Տանիքը խոստանում է դառնալ զբոսաշրջիկների սիրելի ու սպասված հասցեն։






Շերամապահություն՝ Տավուշ գյուղում․ գյուղատնտեսության ավանդական ճյուղը վերադառնում է

Մոտ մեկ տարի առաջ շերամի առաջին բոժոժը «վերադարձավ» Տավուշ գյուղ․ տեղացի գյուղատնտես Հովսեփ Գյուրջինյանը որոշել էր զբաղվել ավանդական հենց այս ճյուղով։

Հովսեփը պատմում է՝ սովորելու, համագործակցելու և քրտնաջան աշխատանքի երկար ճանապարհից հետո արդեն մտածում են թթենիների պակասը լրացնելու և արտադրությունն ընդլայնելու մասին։ 

Տավուշ TV-ի նկարահանող խումբը եղել է Տավուշ գյուղում, տեղում զրուցել երիտասարդ գյուղատնտեսի հետ ու ձեզ համար պատրաստել տավուշյան շերամի պատմությունը:






Արջեր և հատապտուղներ․ բազմաֆունկցիոնալ էկոկենտրոն Բերդ համայնքում

Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, 2011 թվականից աջակցում է սահմանամերձ Բերդ համայնքի զարգացմանը՝ նպաստելով տեղացի կանանց տնտեսական զարգացմանն ու կայացմանը՝ կրթական, առողջապահական, զբաղվածության և այլ ծրագրերի իրականացման, կանանց ակտիվ ներգրավվման միջոցով։ 

Հիմնադրամի հայտնի ծրագրերից է ձեռագործ արջուկների արտադրությունը, որով էլ հենց մեկնարկել է հիմնադրամի գործունեությունը: Ձեռագործ աշխատանքները սերտիֆիկացված են որպես էկոլոգիապես անվտանգ արտադրանք. այսօր էլ դրանք արտահանվում են ու շրջում ամբողջ աշխարհով մեկ։ 

Մեկ այլ՝ ‹‹Բերդ Բերրի›› նախագծի շրջանակում Բերդ համայնքում  կանանց կողմից հիմնվել են հատապտղային այգիներ, փորձնական սկսել են արտադրվել ոչ քաղցր, վայրի հատապտղային մուրաբաներ։ Քանի որ տարածաշրջանի հարուստ բնության անտառներում ապրում են իսկական արջեր, որոնք սիրում են վայրի հատապտուղներ, այս երկու նախագծերի հիման վրա էլ մեկնարկել է «Արջեր և հատապտուղներ» անունով էկոկենտրոնի ստեղծումը։ Էկոկենտրոնում հիդրոպոնիկ և ավանդական եղանակներով աճեցվում են բարձրարժեք հատապտուղների տեսակներ, այդ թվում՝ վայրի հապալասը, որն աճում է Տավուշի սարերում և գրանցված է Կարմիր գրքում: 

Էկոկենտրոնում շարունակվում են անցկացվել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնց շրջանակներում հարյուրից ավելի կանայք են վերապատրաստվել ավանդական և նորարար ձեռագործության, զբոսաշրջության, բարձրարժեք հատապտուղների մշակության ոլորտներում, կանանց մի մասն այսօր աշխատում է էկոկենտրոնի արտադրական տարբեր բաժիններում։ 

Էկոկենտրոնում օրերը հետաքրքիր են անցնում․ աշխատանքի ընթացքում կանայք կիսվում են իրենց փորձառությամբ, հաջողություններով, ծիծաղաշարժ պատմություններով ու ձեռք բերած նոր հմտություններով։

Էկոկենտրոնը շուտով կկարողանա հյուրեր ընդունել, ովքեր հարմարավետ սենյակներից կարող են վայելել հրաշալի տեսարան Բերդ քաղաքից ու պատմական հին բերդից, զգալ Տավուշի ինքնատիպ բնության ներդաշնակությունը: Բուսասեր հյուրերն էլ կօգտվեն հիդրոպոնիկ եղանակով աշխատող հապալասի ջերմոցից, կհամտեսեն  տեղական թարմ հապալասը, դրանցով պատրաստեն յոգուրտներ, ժելեներ ու պաղպաղակներ։ 

Էկոկենտրոնը, բացի սոցիալ-ձեռնարկատիրական ու բիզնես ուղղվածությունից, նաև շփումների հարթակ է։ Վերջերս մեկնարկած կանանց ակադեմիան դրա մասին է վկայում․ տեղացի կանանց հանդիպում-քննարկումները, շարունակական վերապատրաստումներն ու նրանց գաղափարները կյանքի կոչելը լավագույն միջոցն են կանանց մոտիվացնելու, կանանց միջոցով աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու համար:




Կանանց զորեղացման դասընթացների շարք Բերդ համայնքում

Կանանց միամսյակին ընդառաջ սկսում է կանանց ակադեմիայի մասնակիցների հերթագրումը՝ բիզնեսի կառավարման, զբոսաշրջության, գյուղատնտեսության հիբրիդ դասընթացներին, որոնց ավարտին մասնակիները հնարավորություն կունենան ստանալու դրամաշնորհներ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։

Կանանց ակադեմիան ուղղված է Բերդ համայնքի կանանց տնտեսապես հզորացմանը, անդամագրվելու համար գրեք Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի էջին կամ զանգահարեք՝ 0999051585։ Վերջնաժամկետը մինչև մարտի 20-ը։

*** Ծրագիրն իրականացվում է Ֆինլանդիայի տեղական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի կողմից։




Կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ

Այս մրցույթի համար հայտադիմումի ձևի և օժանդակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի մարտի 22, Երևանի ժամանակով՝ 16:00

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նպատակն է՝ խթանել Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված գյուղատնտեսությունը:

«ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի Ագրոբիզնեսի աջակցության մրցույթի նպատակները.

Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի մրցույթի հրավերի նպատակն է խրախուսել և աջակցել ագրոբիզնեսներին անցում կատարել ավանդականից կանաչ/օրգանական գյուղատնտեսության և/կամ հզորացնել իրենց արդեն իսկ գոյություն ունեցող կանաչ/օրգանական գյուղատնտեսության և վերամշակման կարողությունները՝ արտադրողականության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով։

Ի՞նչ է տրամադրում ծրագիրը:

Կայուն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։ Կից հայտամրցույթում ներկայացված է այն սարքերի ամբողջական ցանկը, որոնք կարող են տրամադրվել այս հայտամրցույթի շրջանակներում:

Կարևոր նշում. շահառուներին չեն տրամադրվելու կանխիկ կամ կանխիկին համարժեք դրամաշնորհներ։

Նախատեսվող աջակցությունը․

«ԵՄ-ԿԳՆՀ» Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթը մշակված է 2 ԼՈՏ-ով։

• ԼՈՏ 1-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 10,000 եվրոն։

• ԼՈՏ 2-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 20,000 եվրոն` այգեգործական արժեշղթաների և 10,000 եվրո՝ մեղվաբուծական արժեշղթաների համար։

 

ԼՈՏ 1․ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արժեշղթաները՝ պտուղ, հատապտուղ, բանջարեղեն (թարմ և/կամ վերամշակված)

Ո՞րտեղ՝ Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում

ԼՈՏ 2․ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Արժեշղթաները՝ բոլորը(նախապատվությունը կտրվի հետևյալին՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, մեղր և մեղվաբուծական արտադրանքներ, փորձարարական մշակաբույսեր)

Ո՞րտեղ՝ ՀՀ բոլոր մարզեր

 

Ինչպե՞ս դիմել

Քայլ 1՝

Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից բոլոր փաստաթղթերը ստորև․

1. Հայտամրցույթ

2. Հայտադիմումի ձև

3. Տեղեկանք համայնքի ղեկավարից

4. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Քայլ 2՝

Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ

Քայլ 3

Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը փակ ծրարով՝ ՄԻԱՅՆ պատվիրված նամակով, մասնավոր սուրհանդակային ծառայության միջոցով կամ առձեռն (ստորագրված և թվագրված ստացման վկայականը կտրվի առաքողին) հետևյալ հասցեով՝

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ, Երևան, Սենյակ 610-611, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն,
26/1 Վ. Սարգսյան փողոց, Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Դիմումները կընտրվեն ըստ նախապես սահմանված /չափանիշների/ մեթոդաբանության, և կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։

______________________________________________________________________________________________

Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2023 թվականի մարտի 17-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ
Հեռ/բջջ: +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram ` European Union-GAIA Armenia

Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48 (մուտքը միայն փողոցի կողմից)
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45, +374 93 144 518
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram` European Union-GAIA Armenia




«Տուն Արմենի» հյուրատանն այսուհետ կգործի նոր՝ Workation համաշխատանքային տարածքը

Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը փետրվարի 14-ին տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականություն է դարձել «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվորպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի ընդարձակ տարածք` նախատեսված գրեթե 20 անձի համար: Համաշխատանքային տարածքը հագեցած է տեխնիկական ու աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Տարածքը նախատեսված է հարմարավետ աշխատանքի, ուսման, վարպետության դասերի, շնորհանդեսների, փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար, ինչից կարող են օգվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը:

Համաշխատանքային տարածքը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ տնակներ: Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:






Ագրոբիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված տեխնիկական աջակցության մրցույթ

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված  լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվի աջակցություն տեխնիկա/սարքավորումների տեսքով (գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն)՝ շահառուի կողմից կատարված ներդրման չափով, սակայն ոչ ավելին քան  20,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Օրինակ, եթե ծրագրի օգնությամբ շահառուն ցանկանում է ձեռք բերել պահածոների լցոնման և փաթեթավորման հոսքագիծ, որի արժեքը 76 մլն ՀՀԴ է, ապա շահառուն պետք է կատարի առնվազն 76 մլն ՀՀԴ-ին համարժեք ներդրում:

Հայտերը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները  չեն ընդունվելու։

Նպատակը

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը համաներդրումների միջոցով խթանում է Հայաստանում գյուղատնտեսական տնտեսությունների գործունեության ընդլայնումն ու զարգացումը՝ նպաստելով ագրոբիզնեսների արտադրողականության բարձրացմանը։

Ո՞վքեր կարող են մասնակցել․

  1. Գյուղատնտեսությամբ զբաղվող Ձեռնարկատերերը, Ֆերմերները, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և նրանց անդամները,
  2. Ովքեր իրենց ագրոբիզնեսի զարգացման համար պատրաստ են կատարել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից ակնկալվող օժանդակությանը համարժեք համաներդրում՝ սեփական միջոցներից (հիմնական միջոցների ձեռքբերում, շինարարություն/վերանորոգում, ֆինանսական ներդրում, և այլն)։
  3. Նրանք ովքեր ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կամ ԱՄՆ ՄԶԳ-ի հովանավորությամբ գործող այլ ծրագրերից չեն ստացել որևէ աջակցություն։
  4. Նրանք, ում ներկայացրած ծրագիրը կբերի իրենց ագրոբիզնեսի արտադրողականության աճին։
  5. Նրանք, ում ներկայացրած ծրագիրը դրական ազդեցություն կունենա տվյալ համայնքի վրա, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։
  6. Նրանք, ովքեր ունեն գյուղատնտեսության տվյալ բնագավառում փորձ։

Ծրագրի կողմից աջակցությունը չի կիրառվում հետևյալ սարքավորումների/գործունեության դեպքում.

– Շինարարություն/վերանորոգում,

– Հողամասի/շենքի գնում/վարձույթ,

– Արևային մարտկոցների գնում,

– Անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում,

– Օգտագործված սարքավորումների ձեռքբերում,

– Եղանակի կարգավորման սարքավորումների ձեռքբերում,

– Շինարարական բաղադրիչ ներառող համակարգերի տեղադրում (օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում, հակակարկտային համակարգի տեղադրում և այլն)

– Գյուղատնտեսական պաշարների (հումք, ներառյալ պարարտանյութեր, սերմեր և այլն) գնումներ.

– Կենսաբանական ակտիվների (կենդանիների, ծառերի) գնումներ։

Մասնակցի կողմից համաֆինանսավորում կարող է դիտարկվել մասնակցի կողմից ձեռք բերված լրացուցիչ սարք/սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրով չաջակցվող վերը նշված կետերը՝ բացի Հողամասի/շենքի գնում/վարձույթ կետից։

Ինչպե՞ս դիմել մրցույթին

1. Բեռնեք «Հայտադիմումի ձևը» (AGRI CAMP_Հայտադիմում_Անուն Ազգանուն.docx ֆայլը) և վերանվանեք այն Ձեր Անուն Ազգանունով։

Բեռնել՝ Հայտադիմումի ձևը

2. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկեք grants.agricamp@gmail.com էլ․հասցեին, նշելով նամակի թեման՝ «AGRI CAMP_Grants», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։

3. Հայտը ներկայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։




Տավուշի տուրիզմի ակումբի այս տարվա առաջին հանդիպումը կայացել է Դիլիջանում

Դիլիջանի «Պոպոք» հյուրատանը փետրվարի 3-ին կայացավ Տավուշի տուրիզմի ակումբի 2023 թվականի առաջին հանդիպումը: Միջոցառումը կրկին մեկ հարթակում միավորել էր Տավուշի զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչներին: Հանդիպումը մեկնարկեց Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առչվող իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի ներկայացմամբ․ դրանց մասին խոսեց Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության տնօրենը:

Այնուհետև Տավուշի տուրիզմի նորաստեղծ ակումբի ստեղծման ու ծավալած գործունեության մասին խոսեց «Մոդուս Քընսալթինգ» ընկերության տնօրենը: Միջոցառումը նշանավորվեց նաև Դիլիջանի «Հովազ» գինիների շնորհանդեսով:

Հանդիպմանը Տավուշ Մեդիայի ներկայացուցիչը ևս ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով մարզային մեդիայի գործունեության ամփոփ պատկերն ու խոսելով համագործակցության հնարավոր եղանակների մասին։

Հանդիպման ընթացքում ներկաները նաև ոգեշնչող, ոգևորող ու սեփական ապրանքանիշների ստեղծման պատմություններով կիսվեցին: Ընթացքում մասնակիցները ներգրավվեցին 3 աշխատանքային խմբերում. խմբային քննարկումներն ընթացան «Ստեղծագործական արդյունաբերություն ու տուրիզմ», «Դեստինացիաների կառավարման կազմակերպությունը տուրիզմում» և «Արժեշղթան տուրիզմում» թեմաներով: Միջոցառման վերջին բաղադրիչը ցանցային բլոգն էր, որով ներկա մասնակիցները միմյանց հետ համագործակցության հնարավորություններ ստեղծեցին: 






Հայտերի ընդունման հնարավորություն Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից․ Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը 2022 նոյեմբերին մեկնարկեց «Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ  բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» Սարգիս Քաբայանի անվան ծրագրը։

Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի  մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։ Ծրագիրը պատրաստված է ՀԱՀ  Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է  բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝  գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման և նոր  շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա և  տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական  և գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների  զարգացմանը և նոր գաղափարների կայացմանը։ Ուսուցման հիմնական  մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի  դասընթաց։

Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարևորելով որակյալ կրթությունը և կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց  ուսանողներ  համար։

Ծրագիրը իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և Արցախում։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: