Տավուշում կայացավ «Գործընկերություն հանուն Հայաստանում գյուղական բարգավաճման» միջազգային համաժողովը
Հուլիսի 10-ին Դիլիջանում մեկնարկեց «Գործընկերություն հանուն Հայաստանում գյուղական բարգավաճման»՝ «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման մեթոդաբանությամբ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ էկոնոմիկայի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին ծրագրի շրջանակում ձևավորված նորաստեղծ «Տեղական ակտիվ խմբերը»՝ ներկայացնելով իրենց տեղական արտադրանքը։
Միջոցառման նպատակն է գործընկերության համաձայնագրի ստորագրությամբ պաշտոնապես ազդարարել հինգ նորաստեղծ Տեղական ակտիվ խմբերի մասին ՝ «Տաշիր +», «Լոռվա Ձոր», «ԳանՁոր», «Աղստևի հովիտ» և «Ծիլի Ծով», որոնք ստեղծվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման մեթոդաբանության հիման վրա, հետևելով տարածքային ներառական զարգացման սկզբունքին և տեղական հանրային ու մասնավոր հատվածի և քաղ․ հասարակության ներկայացուցիչների գործընկերությամբ։
Միջոցառումը նաև հարթակ էր դոնորների, միջազգային և ազգային գործընկերների, «LEADER» գյուղական զարգացման մեթոդաբանության գծով ԵՄ և տեղական փորձագետների ու ծրագիրն իրականացնող գործընկերների համար՝ ծրագրի առաջընթացի և հաջորդող քայլերի ներկայացման, պանելային քննարկումների, փորձի փոխանակման, կապերի հաստատման և շփումների համար։