Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը

ՀՀ-ում  ԵՄ առաքելության ներկայացուցիչներն այցեել են Չորաթան համայնքում ապրող 102 տարեկան Մանյակ տատիկին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է առաքելությունը՝ հրապարակած լուսանկարին կից գրելով․

«Շնորհակալություն ջերմ ընդունելիության համար։ Շնորհավոր Տարեցների միջազգային օրը»։




Չորաթանի հանդարտ առօրյան

«Գյուղի օդը՝ մաքուր, աղմուկը՝ քիչ, բնություն՝ գեղեցիկ»․ այսպես են նկարագրում սահմանամերձ Չորաթանը հենց գյուղի բնակիչները։

Չորաթանի հանդարտ առօրյան՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութում։




Չինարիի և Չորաթանի միջնակարգ դպրոցներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետությունը կախված է ոչ միայն փրկարարների մասնագիտական պատրաստվածությունից, այլև բնակչության՝ հատկապես երիտասարդ սերնդի իրազեկվածությունից և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հմտություններից։ Հենց այդ նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացնում է վարժանքներ։

Հոկտեմբերի 27-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը Տավուշի մարզում՝ Չինարի բնակավայրի Վ․ Սաղոյանի անվան և Չորաթան բնակավայրի Ա․ Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցներում անցկացրել է «Հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով դպրոցում փլուզման ու հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Ուսումնավարժությունների նպատակը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացումն էր՝

  • փրկարարների պատրաստվածության բարձրացում․ամրապնդել բարդ, արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու գիտելիքներն ու հմտությունները,
  • կրթական համայնքի պատրաստվածություն. արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ գիտելիքների և փորձի տրամադրում աշակերտներին և ուսուցիչներին,
  • համագործակցության մեխանիզմների ստուգում. փորձարկել փրկարարական ծառայությունների և կրթական հաստատությունների փոխգործակցության արդյունավետությունը։

Ուսումնավարժության ընթացքում մոդելավորվել է իրական արտակարգ իրավիճակ։ Մասնակիցները գործնականում ծանոթացել են տարհանման ճիշտ հաջորդականությանը, անվտանգության կանոններին, առաջին օգնության տրամադրման հիմնական սկզբունքներին և փրկարարական աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել վարժանքներին և ամրապնդել իրենց գիտելիքները գործնականում։

Արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար երիտասարդ սերնդի պատրաստվածությունն ունի առանցքային նշանակություն։ Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններն ապահովում են ինչպես փրկարարների շարունակական մասնագիտական զարգացումը, այնպես էլ կրթական հաստատությունների պատրաստվածությունը հնարավոր սպառնալիքներին։




Չորաթան գյուղի պատմության ու կենցաղի մասին պատմում են գյուղի դպրոցականները

Նարե Չոբանյան, Մարինա Ուդումյան, Չորաթան, Բերդ




Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ

Մարտի 16-ին, ժամը 11:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում գտնվող «Թոփեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի, Չինարիի և Չորաթանի հենակետերիի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարարական ծառայող:




Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Բերդ համայնքի բնակիչների համար

դրամաշնորհային մրցույթ Բերդ

«Ծիլի Ծով» տարածքային զարգացման ՀԿ հրավիրում է Բերդ համայնքի Բերդ, Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, Չորաթան, Այգեձոր, Չինարի, Մովսես բնակավայրի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին ներկայացնել փոքր դրամաշնորհային մրցույթի մասնակցության նախաձեռնության հայտ՝ մինչև օգոստոսի 4-ը, 2024թ․։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է մինչեւ 600,000 (վեց հարյուր հազար)
դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ բնակավայրերում
գրանցված կամ փաստացի գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց` քաղաքացիական հասարակության, գործարար եւ հանրային
ոլորտի ներկայացուցիչներին՝ սոցիալ-ձեռնարկատիրական, կրթական-մշակութային,
մարքեթինգային եւ այլ հարակից ոլորտներում համայնքային ծրագրեր իրագործելու
նպատակով։

Հայերեն լեզվով լրացված Հայտի էլեկտրոնային տարբերակը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. հասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ- Սաղմնային
ֆինանսավորում»: Հայտատուները կստանան հայտի ստացման մասին
համապատասխան ծանուցում։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար կարող եք դիմել Ծիլի Ծով հ/կ-ի գործադիր տնօրեն Անահիտ Բադալյանին ՝ հեռ,
+374 99051585:

Առավել մանրամասն՝ այստեղ․




Չորաթանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Չորաթանում կգործարկվի էլեկտրաշչակ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հրդեհից տունը կորցրած չորաթանցի Բադալյանների ընտանիքը օգնության կարիք ունի

Տավուշ Մեդիային գրել է «Արարե» ՀԿ նախագահ Սոնա Մարալյանը․ (094886161)
«Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում հրդեհից այրվել է 4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի բնակելի տունը, աղջիկները` Աննա Բադալյանը (ծնվ․ 2007թ․), Արմինե Բադալյանը (ծնվ․ 2010թ․), Անի Բադալյանը (2016թ․) և տղան` Ալեն Բադալյան (ծնվ․ 2021թ․), նրանք չունեն կենցաղային նվազագույն պայմաններ, ընտանիքը տեղափոխվել է նույն գյուղի մեկ այլ տուն և ապրում են ծանր պայմաններում․ այս պահին հայրը՝ Վարուժան Բադալյանը (ծնվ․ 1985թ․) չի աշխատում, կինը`Նաիրա Թադևոսյանը (ծնվ․ 1985թ․) նույնպես չի աշխատում։ Ընտանիքի ապրուստի միակ եկամուտը ընտանեկան նպաստն է հարկավոր է աջակցություն»։

Ընտանիքին աջակցելու համար բացվել է հաշվեհամար՝
220281139463000

ԱԿԲԱ բանկ (Սոնա Մարալյան)

– – –
Հունիսի 12-ին, ժամը 17:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն: Հրդեհը բռնկվել էր գյուղի 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի երկրորդ հարկում և տանիքում։

 




Հրդեհ Չորաթան գյուղում. տուժածներ չկան

Հունիսի 12-ին, ժամը 17:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի երկրորդ հարկում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել են երկրորդ հարկի փայտե հատակը (մոտ 140 քմ), փայտե առաստաղը (մոտ 140 քմ), տանիքը (մոտ 150 քմ), ներսում գտնվող գույքը և կենցաղային իրեր․ տուժածներ չկան:




Միջոցառումներ` նվիրված նահատակված չորաթանցիների հիշատակին

Օգոստոսի 4-ին Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին նվիրված Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում կայացել են միջոցառումներ՝ Չորաթանի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ բարերար՝ ծնունդով Չորաթանից Սերգեյ Ուդումյանի աջակցությամբ:
Առավոտյան գյուղի կենտրոնում գտնվող նահատակված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցվել. Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի կողմից կատարվել է նահատակված հայորդիների հիշատակի ոգեկոչման արարողությունը։

Հայաստանի ու Արցախի տարեգրության մեջ՝ որպես հայրենիքի պաշտպաններ են հիշվում չորաթանցի Մելիքսեթ Ասատրյանը, Յուրա Ուդումյանը, Արթուր Ուդումյանը, Մանվել Պապյանը, Արման Ուդումյանը ու Վահե Ուդումյանը: Նրանք անկախությունից ի վեր մղված մարտերում կյանքի գնով են պաշտպանել հայրենի հողը:

Ոգեկոչման արարողությանը հաջորդել է ֆուտբոլի հուշամրցաշար, որին մասնակցել են Բերդի, Չինարիի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի, Նորաշենի մեծահասակների և երիտասարդների թիմերը։
Միջոցառման վերջում ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Ուդումյանը պարգևատրվել է պատվոգրով՝ մշտապես համայնքի կողքին լինելու և հայրենի գյուղի խնդիրների լուծմանն աջակցելու համար։