Կյանքն աղետից հետո․ հետաղետային Այրումը

4-րդ շաբաթն է ինչ աղետյալ Այրումում մարդիկ շարունակում են մաքրել ու լվանալ իրենց տունը, կահ-կարասին, բարեկարգում են բակերը՝ զուգահեռաբար մշատպես բաց պահում դռներն ու պատուհանները, որպեսզի հնարավորինս շուտ չորացնեն հեղեղից փրկված իրերը։ Առաջին հարկեր լցված ջուրը հետ է քաշվել, բնակիչները՝ փրկարարների ու կամավորների հետ միասին տիղմի մաքրման աշխատանքներն են կատարել։

Աղետից հետո բնակիչներին տրվել են աջակցություններ՝ հաշվի առնելով վնասի չափերն ու մարդասիրական կարիքները։

Հեղեղումներից տուժած բնակիչներից ոմանք փորձել են գնահատել կրած վնասները․ քաղաքի հյուրանոցներից մեկում վնասի չափը հասնում է 24 մլն դրամի։

Աղետից հետո կարճ ժամանակում երկաթուղային հին կամուրջը վերափոխվել է  տրանսպորտային միջոցների համար կամրջի․ այս եղանակով ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցվում են մինչև Այրում կայարան։

Աղետի օրերին ու նաև հետաղետային փուլում արտակարգ ռեժիմով աշխատել է Նոյեմբերյանի համայնքապետարանը։ Առ այսօր բնակիչներից 335 դիմում է ստացվել և դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Վնասների գույքագրումը շարունակվում է․ իսկ բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանքի՝ մոռացության տալով այն տագնապներն ու վախերը, որ ապրեցին ու զգացին Դեբեդի վարարման հետևանքով։


«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։




Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում.
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 6.4 մ3/վ-ով և կազմել 71.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 43.9 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 0.90 մ3/վ-ով ավելացել է մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի ժամը 08։00-ի համեմատ ավելացել է 0.50 մ3/վ-ով և կազմել՝ 31.8 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 0.24 մ3/վ-ով և կազմել՝ 7.71 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ կազմել է 8.62 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 31-ի ժամը 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.83 մ3/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 31-ի 15։00-ի դրությամբ մայիսի 31-ի 08։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 3.80 մ3/վ-ով և կազմել է 29.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում մայիսի 31-ի 15։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 0.67 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):
Մայիսի 31-ի ժամը 15։00-ի դրությամբ Աղստև և Դեբեդ գետերի ավազանների հիդրոլոգիական դիտակետերում դիտված ջրի ելքերի մեծություններն արդեն նվազելով հավասարվել կամ ավելի փոքր արժեքների են հասել, քան մայիսի 25-ին՝ հեղեղումների նախօրյակին դիտված ջրի ելքերն էին։




Վտագավորին մոտ ջրի մակարդակները պահպանվում են. ՇՄՆ

Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել են և 17։00 դրությամբ առավտյան դիտված մակարդակի համեմատ 60 սմ-ով։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։

Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ




Դեբեդ գետից դուրս է բերվել երեխայի դի

Հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։

Մ․ Տ․-ի դին (ծնված 2009 թ․) տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։