Տավուշի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Տավուշի մարզում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Նոյեմբերյան համայնքի Ջուջևանի բնակավայրի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Նոյեմբերյան-Իջևան, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:




Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով․ եղանակը Տավուշում

Հունվարի 10-ին, 11-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Տավուշում, Լոռիում և Սյունիքում կնվազի 10-12 աստիճանով։




«Տավուշն իմ աչքերով». նկարիչների մարզային, մշակութային ցուցահանդես-փառատոն Դիլիջանում

Դեկտեմբերի 22-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Տավուշն իմ աչքերով» խորագիրը կրող Երիտասարդ նկարիչների մարզային, մշակութային ցուցահանդես – փառատոնը։

Ցուցահանդես-փառատոնին մասնակցում էին Տավուշի մարզ Իջևան, Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան տարածաշրջանների մշակութային հաստատություններն իրենց տարբեր մասնագիտական բաժիններով:

Դիլիջանի արվեստի պետական քոլեջի նախասրահում ցուցադրվել էին փառատոնի մասնակիցների աշխատանքները, իսկ համերգային մասում լավագույնս ներկայացան երաժշտական, պարարային համույթներն ու անհատ կատարողները:
«Տավուշն իմ աչքերով» մարզային, մշակութային ցուցահանդես – փառատոնն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։




Փրկարար ծառայությունը՝ ճանապարհների մասին․ կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Սպիտակի  և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Մերկասառույց է նաև Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար  ավտոճանապարհներին, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Մակարդակով կոֆե Ալմաստ Եսայանի հետ

Այս ձմռան առաջին «Մակարդակով Կոֆեին» հրավիրված է Արցախից Տավուշ եկած  բարի, հմայիչ, հոգատար, սրտացավ, ուժեղ Ալմաստ Եսայանը։ 

«Մակարդակով Կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու ենք Հրանտ Ղազումյանի զրույցը՝ Ալմաստի հետ, ով կպատմի թե ինչպես եկավ Տավուշ ու սիրահարվեց Դիլիջանին։ 

 «Կյանքիս կարևոր ձեռքբերումը՝ ընտանիքս է», – ասում է նա։ Վերցրե՜ք մեկ բաժակ սուրճ ու միացեք մեր ջերմ ու հետաքրքիր զրույցին։




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը՝ Իջևանի «Վերնատանը»

Տավուշի նկարիչների աշխատանքները կրկին ցուցադրվում են Իջևանի «Վերնատանը»․ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը՝ նկարիչների միջազգային օրվա առթիվ նախաձեռնել էր տարեվերջյան միասնական ցուցահանդես՝ մեկ հարկի տակ միավորելով Տավուշի ստեղծագործող նկարիչներին։
Տավուշի նորաստեղծ նկարիչների միությունը գրեթե 5 տարիների ընթացքում կարողացել է աշխուժացնել Տավուշի մշակութային դաշտը, որը նաև հնարավորություն է տվել արվեստի ոլորտում գտնել նոր անուններ։
Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 20 տավուշցիների արվեստի գործերը, որոնցում  հիմնականում Տավշո բնաշխարհն է՝ իր երփներանգ ներկապնակով։
Ցուցահանդեսը «Վերնատուն» պակերասրահում այցելուների առջև բաց կլինի 1 ամիս շարունակ։




Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. Եղանակը Տավուշում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր, – հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել ձմեռային անվադողերով:




Նորոգված ու արդիականացված Դիլիջանի մարզահամալիրը հանձնվեց շահագործման

Խորհրդային միության ժամանակներից չվերանորոգված Դիլիջանի մարզադպրոցը նոր տեսք է ստացել։ Նորոգված ու արդիականացված Դիլիջանի մարզահամալիրի վերաբացման արարողությունը իրականացավ դեկտեմբերի 9-ին։ Մարզահամալիրը նոր հեռանկարներ կբացի դիլիջանցիների համար: Այստեղ պրոֆեսիոնալ սպորտով կարող են զբաղվել մինչև 500 հոգի։ Շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է և ապահովվել բոլոր անհրաժեշտ հարմարություններով, սպորտով զբաղվելու համար մարզհամալիրում ստեղծվել են հավասար հնարավորություններ բոլորի համար։
Շենքի վերանորոգվել է Green Rock Management Group ընկերության և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ։ Համատեղ այս գործընկերությունը նաև օրինակ է՝ համայնք-մասնավոր համագործակցության։
Մարզահամալիրում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ գեղարվեստական մարմնամարզության խմբակներ, որոնք անվճար են՝ բոլորի համար։ Վերանորոգումից հետո այստեղ կարող են մարզվել նաև աղջիկները։

Դիլիջանի մարզահամալիրի վերանորոգումն ու հագեցած կահավորումը կխթանի առողջ ապրելակերպը, կրթությունը և կօգնի դիլիջանցի պատանիներին, երիտասարդներին հասնել  աննախադեպ բարձունքների սպորտի ոլորտում: Նոր ենթակառուցվածքները թույլ կտան մարզահամալիրում ունենալ դասավանդվող սպորտաձևերի բազմազանություն, կիրառել նորագույն չափորորոշիչներ՝ ապահովվելով որակյալ, արդյունավետ ու hասանելի կրթություն։




Հրդեհ «Դիլիջան ազգային պարկում»․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ։ Չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար: Դեպքի վայրում դեկտեմբերի 4-ին աշխատել են 123 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվել է օդային հետախուզում։ Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Փրկարար Ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։
Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ։
Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։ Աշխատանքներին ներգրավված են 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ նոր մանրամասներ կհայտնեք ավելի ուշ։